«Ռեալի» նախկին ֆուտբոլիստները Մոուրինյուին չեն քննադատում՝ ակումբի հանդեպ հարգանքից ելնելով. Սանչիս
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը համաձայն է այն կարծիքի հետ, որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր վարքագծով որոշ չափով ստվեր է նետում ակումբի վրա. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Սանչեսը պատասխանել է այն հարցին, թե ինչու մադրիդյան թիմի նախկին ֆուտբոլիստները բացահայտ կերպով չեն քննադատում մարզչին։
«Իսկապես բացահայտ առերեսում Մոուրինյուի հետ չի եղել, սակայն դա հիմնված է «Ռեալի» նկատմամբ հարգանքի վրա: Բացի այդ, Մոուրինյուն իսկապես հիանալի մարզիչ է: Նրան ակումբի ոչ բոլոր երկրպագուներն են աջակցում, չնայած թիմի խաղի լավ արդյունքներին: Սրանով էլ կարելի է բացատրել նրա վարքագիծը»- նշել է Սանչիսը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան