Ռինատ Ախմետովը չի «այրվում» Մխիթարյանի տրանսֆերը վաճառելու ցանկությամբ. Սելյուկ
Սպորտ
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկն անդրադարձել է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիկ Մխիթարյանի՝ այս ամռանն այլ ակումբ տեղափոխվելու հնարավոր տարբերակին և նշել, որ ինքը չի հավատում դրան:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Великий футбол» հաղորդման շրջանակներում հայտարարել էր. «Ցանկանում եմ խաղալ եվրոպական ուժեղագույն առաջնությունում: Ինձ լավ եմ զգում «Շախտյորում», սակայն կարծում եմ, որ ղեկավարությունը կհասկանա ինձ, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ ժամանակի ընթացքում իրավիճակը փոխելու ցանկություն է առաջանում:
Իր հերթին Սելյուկը հայտարարել է. «Միանշանակ, Մխիթարյանը պահանջարկ ունի: Առաջարկներ կլինեն, սակայն չեմ կարծում, որ Ռինատ Ախմետովն «այրվում է» ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու ցանկությամբ»,-Սելյուկի խոսքերը մեջբերում է segodnya.ua-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան