Առաջարկում են ՀԱԿ ժամանակավոր համակարգող նշանակել Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
- Ի գիտություն ընդունել, որ Դաշինքում այլևս ՀՀՇ կուսակցություն գոյություն չունի,
- ի գիտություն ընդունել, որ այլ կուսակցության անդամ Առաջին Նախագահը Քաղխորհրդի իր համակարգողով դուրս է եկել Քաղխորհրդի կազմից,
- Քաղխորհրդի աշխատանքների ժամանակավոր համակարգող ընտրել Քաղխորհրդի անդամ Ն. Փաշինյանին,
- Նախաձեռնություններ իրականացնել «ՀԱԿ» դաշինքի ԱԺ խմբակցությունից հեռացնելու համար այլ կուսակցության անդամներ՝ Լ.Զուրաբյանին, Ա.Մանուկյանին և Գ.Ջհանգիրյանին,
- Երևանի Ավագանու ընտրություններում աջակցել «Ժառանգության» կուսակցությանը,
- դատապարտել ՀՀԿ-ԲՀԿ ավազակաիշխանության կողմից «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կոպիտ խախտման, այն է՝ մեր Դաշինքի անվամբ այլ կուսակցություն վերակազմակերպելու փաստը:
- Սույնով ՀԱԿ դաշինքի Քաղխորհրդի անդամների քննարկմանն ենք ներկայացնում որոշման նախագիծ «ՀՀՇԿ վերակազմակերպման հետևանքների մասին»:
- Հաշվի առնելով խնդրի կարևորությունը որոշման նախագիծը ներկայացնում ենք հրապարակայնորեն:
«ՀԱԿ» Դաշինքի Քաղխորհրդի անդամ,
«ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռ.Թորոսյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան