Չինական թռչնաբուծական արդյունաբերությունն ավելի քան 1,6 մլրդի վնաս է կրել թռչնի գրիպի նոր համաճարակից
Աշխարհ
Չինական թռչնաբուծական արդյունաբերությունն ավելի քան 1,6 մլրդ դոլար գումար է կորցրել թռչնի գրիպի ( H7N9 վիրուսի) նոր համաճարակի բռնկումից հետո, որը սկսվել էր 2 շաբաթ առաջ. գրում է Reuters-ը` հղում կատարելով երկրի թռչնաբուծական արդյունաբերության Ազգային ասոցիացիային:
Երկրի իշխանությունները ստիպված են եղել ոչնչացնել տասնյակ հազարավոր թռչուններ և փակել Շանհայի և Պեկինի թռչնի շուկաները` հուսալով այդ կերպ կրճատել ինֆեկցիայի տարածումը:
Չնայած ձեռնարկված միջոցներին` ամեն օր նոր հայտնի է դառնում նոր վարակակիրների մասին: Սինհուա գործակալության տվյալնելով` այս պահին արդեն 14 մարդ է մահացել թռչնի գրիպից, ևս 63 մարդ՝ վիրուսակիր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան