Գնդակը մշակելու անհաջող փորձերով Մխիթարյանն առաջինն է
Սպորտ
Ուկրաինական Football.ua կայքը կազմել է Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է «Շախտյորի» կիսապաշտպան Հներիկ Մխիթարյանը:
Նշենք, որ հայ կիսապաշտպանը «հանքափորների» միակ ներկայացուցիչն է խորհրդանշական հավաքականում:
«Հիմնականում, շնորհիվ Մխիթարյանի ակտիվ գործողությունների՝ «Շախտյորը» կարողացավ ճնշել «Զարիային»: Մխիթարյանն ուկրաինական ֆուտբոլի համար ամենաշատ խփված գոլերի քանակով պատրաստվում է սահմանել ռեկորդ: «Զարիայի» հետ խաղում ինքը՝ Մխիթարյանը աչքի ընկավ գոլերով և արդյունավետ փոխանցմամբ: Սրա հետ մեկտեղ՝ լավագույն ռմբարկուն գնդակը մշակելու 7 անհաջող փորձ է կատարել, ինչը տուրում ամենաշատն է մյուս ֆուտբոլիստների ցուցանիշներից»,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան