Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը Քննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորությունները Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ 

Վլադիմիր Գասպարյան. Ինձ չեն կարող լարել, իսկ եթե պետք լինի, ես կլարեմ

Հայաստան

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է Lragir.am-ի հարցերին

Պարոն Գասպարյան, Ներսես Նազարյանը երկար տարիներ Երևանի ոստիկանապետն էր, ըստ տարածված տեղեկությունների՝ բավական ամուր «թիկունք» ուներ, ու չնայած նախորդ ոստիկանապետի հետ էլ լարված հարաբերությունների մեջ էր, բայց շարունակում էր պաշտոնավարել: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց երեկ պաշտոնանկ անել նրան:

Չեմ կարծում, որ դրանք լուրջ խոսակցություններ են: Ես աշխատում եմ, ինձ համար նշանակություն ունի լավ աշխատող, վատ աշխատող: Ինձ համար նշանակություն ունի մի տեղ երկար ու կարճ աշխատող: Ինձ համար նշանակություն ունի օպերատիվ իրավիճակ, ես շնչով եմ զգում օպերատիվ իրավիճակը և բնականաբար կայացնում եմ որոշումները: Հաջողվեց, թե չհաջողվեց, էդպիսի բան չեմ տեսնում:

Լուրեր կան նաև, որ Ձեր և Ներսես Նազարյանի հարաբերությունները երկար ժամանակ է՝ լարված էին, ի՞նչն էր պատճառը:

Իմ հարաբերություննե՞րը: Շատ տարօրինակ հարց եմ համարում: Ինձ հետ ոչ ոք որպես կանոն չի լարում իր հարաբերությունները, հատկապես իմ ենթակաները: Ես ժամացույց չեմ, որ ինձ լարեն և սպասեն' երբ եմ զանգը տալու: Ես մարդ եմ, ինձ չեն կարող լարել, իսկ եթե պետք լինի՝ ես կլարեմ:

Ըստ որոշ տեղեկությունների' Ներսես Նազարյանը նշանակվելու է ձեր տեղակալ, ճի՞շտ է:

Ես էդպիսի տեղեկություններ չունեմ, ղեկավարում եմ էս հիմնարկը և էդպիսի տեղեկություններ չունեմ: Ես հլը չգիտեմ' երբ ինչ պետք է անեմ, իրականության հետ ոչինչ չունեցող տեղեկություններ են:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ներսես Նազարյանը բիզնեսի հետ փոխկապակցված պաշտոնյա էր, նորմա՞լ էր դա: Տեղեկություններ կան նաև, որ ֆինանսական ինչ որ բուրգի մասնակից է եղել:

Ես իրավաբան եմ և հենվում եմ փաստաթղթերի վրա: Գեներալի վրա գրանցված բիզնես չկա, նա բիզնեսմեն չի: Ուրիշ բան է, որ իր ընտանիքի անդամներն են, դա իրենց գործն է, չէ՞ որ Սահմանադրությամբ մարդկանց այդ իրավունքը տրված է:

Արդյոք նրա պաշտոնանկությունը կապվա՞ծ է ապրիլի 9-ի դեպքերի հետ, երբ ոստիկանությունը ուժ կիրառեց մարդկանց նկատմամբ:

Ես չեմ կարծում, որ այսօր մենք պետք է քննարկենք ապրիլի 9-ի խնդիրը: Մենք դեռ հնարավորություն և ժամանակ ունենալու ենք քննարկելու և դեռ ժամանակ ու հնարավորություններ ունենալու ենք գնահատականներ տալու: Իսկ կապել կոնկրետ ինչ-որ մի երևույթի հետ, ես չգիտեմ, բիզնեսի, ապրիլի 9-ի կամ չորեքշաբթի օրվա կամ լուսնային օրերի հետ, անհամեստորեն ասեմ, իմ պայմաններում դա ավելորդ է: Որոշումներ կայացնելուց ես ոչ թե ղեկավարվում եմ այս կամ այն երևույթով, աչքերի գույնով, հագած կոստյումով, այլ ընդհանրապես ես նայում եմ մարդու ներաշխարհը, մասնագիտական ունակությունները, ժամանակը, թե ինչքան ժամանակ է զբաղեցնում էդ պաշտոնը, և բազում չափանիշներ: Այ, երբ այս բոլորի համակցությունը կա, բնականաբար կայացնում եմ որոշում: Ինձ չի հետաքրքրում' ո՞վ, որտեղի՞ց և ի՞նչ, ինձ հետաքրքրում է աշխատանքը, արդյունքները, ինձ հետաքրքրում է հասարակության կարծիքը, քաղաքացու կարծիքը:

Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ այդքան էլ գոհ չէիք Ներսես Նազարյանի աշխատանքից:

Եթե դուք սկզբունքորեն ուզում եք հասնել դրան… (ծիծաղում է):

Ձեր խոսքերից եմ այդպես եզրակացնում:

Գոհ չեմ ինչ առումով, որ երկար տարիներ մի տեղ աշխատելով՝ ինչ-որ բաներ կան, որ աննկատելի են դառնում: Եվ բնական երևույթ է դա: Ես ռազմական ոստիկանությունում երկար տարիներ աշխատելուց ինքս հոգնել էի իմ աշխատանքից և ես ինքս էի ասում, որ ժամանակն է ինձ էստեղից տանել: Իմ ներկայությունն արդեն խանգարում էր, որովհետև ես ունեմ ստանդարտներ, մոտեցումներ, արդեն իմ մեջ կարծրացրել էր, ստեղծագործական այդ ներքին նախաձեռնությունը չկար, լճանում էր: Էդ առումով միանշնական ճիշտ որոշում է, որովհետև դա ամենախանգարիչ երևույթն էր:

Այնուամենայնիվ, առաջիկայում ինչ-որ պաշտոնի նշանակելո՞ւ եք նրան:

Դեռ չգիտեմ, դա կախված է այն կադրային փոփոխություններից, որը ես ակնկալում եմ, որ մենք իմ գործըկերներով համատեղ կնստենք, կմշակենք: Քայլեր կան, որ պետք է անել՝ ավելի արդյունավետ դարձնելու աշխատանքը:

Այսինքն' էլի պաշտոնանկություննե՞ր են սպասվում համակարգում:

Որոշակի կրճատումներ կանենք կենտրոնական ապարատում, և կենտրոնի աշխատասենյակում նստածները կգնան տեղերում աշխատելու: Մեր կառուցվածքը կբերենք տրամաբանական որակի, կադրերը ճիշտ և ըստ նշանակության կօգտագործենք, իսկ դա բարեփոխումների մեջ է, մենք շուտով և կառուցվածքային, և այլ փոփոխություններ ենք անելու: Այ, այդ տեսանկյունից չի բացառվում, որ վերանայենք այս կամ այն պաշտոնի նշանակումը: Ոչինչ չի բացառվում: Ես իմ բնավորությամբ կատեգորիկ անձնավորություն չեմ, ես գիտեմ մի բան, որ ցանկացած մարդ ցանկացած վայրկյանի, հիմա վկայում եմ իմ Տիրոջը, կարող է Տիրոջ կամքով փոխվի, շտկվի: Իսկ ես ներողների տեսակն եմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներից
Ամենադիտված