Ստիպված էինք ծանրաբեռնել Էդգար Մանուչարյանին. Դենիս Թումասյան
Սպորտ
«Ուրալի» ավագ Դենիս Թումասյանը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 28-րդ տուրում «Խիմկիի» հետ զրոյական ոչ ոքի խաղալուց հետո խոսել է հանդիպման մասին՝ անդրադառնալով նաև Էդգար Մանուչարյանին:
«Մենք ցանկանում էինք հաղթել. շատ կարևոր է մրցաշարում զբաղեցնել առաջին հորիզոնականը: «Ուրալը» կոմբինացիոն թիմ է, այստեղ ստիպված էինք ծանրաբեռնել Էդգար Մանուչարյանին, բնականաբար, նրա համար դժվար էր բարձրահասակ պաշտպաններին դիմակայել»,- Թումասյանի խոսքերը մեջբերում է sportbox-ը:
Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ուրալը» 6 միավորով գերազանցում է «Տոմին», սակայն վերջինս երկու խաղ պակաս է անցկացրել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան