«Բարև Երևան»-ը սկսում է բակային հանդիպումները
Քաղաքական
Վաղը՝ ապրիլի 17-ին՝ ժամը 17:00-ից սկսած «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում կհանդիպեն Շենգավիթ համայնքի բնակիչների հետ:
Քայլերթը կմեկնակի երեք ուղղություններով հետեւյալ վայրերից՝
«Հայրենիք» կ/թ-ի դիմացից՝ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ,
«Շենգավիթ» մետրոյին հարող տարածքից՝ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ
Չարբախի շուկայի հարակից տարածքից՝ Անահիտ Բախշյանի գլխավորությամբ
Ժամը 18:00-ին քայլերթի մասնակիցները կմիավորվեն Գարեգին Նժդեհի հրապարակում:
Սիրով հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը:
Հարգանքներով՝ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լրատվական ծառայություն


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան