ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ՝ Երևանում
ԱՐԽԻՎ
ՀՀ բանակցային թիմը գլխավորում է ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական պատվիրակությունը ղեկավարում է գլխավոր բանակցող, Եվրոպական Հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն: Հինգերորդ փուլի ընթացքում կշարունակվեն բանակցությունները ԽՀԱԱԳ բանակցային ուղղությունների տեքստերի շուրջ (վեճերի կարգավորում, ծագման կանոններ, ծառայություններ, մտավոր սեփականության իրավունքներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարիական և բուսասանիտարիական միջոցներ), ինչպես նաև կընթանան բանակցություններ մաքստուրքերի դրույքաչափերի և ծառայությունների առևտրի ազատականացման փոխադարձ առաջարկների շուրջ: ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը կավարտվի ապրիլի 17-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)