Հայ ակրոբատիկ մարմնամարզիկները մեդալներով են վերադարձել Բելարուսից
Սպորտ
Հայ ակրոբատիկ մարմնամարզիկները մեդալներով են վերադարձել Բելորուսիայում կազմակերպվող ամենամյա միջազգային մրցաշարից:
Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել են «Գյումրու մարմնամարզիկ» մարզադպրոցի մարզիկները: Աղջիկների եռյակ ձևում հանդես են եկել Գայանե Քոչարյանը, Հասմիկ Սիմոնյանը և Քրիստինե Շիմալյանը, խառը տղա-աղջիկ զույգ ձևում՝ Արմեն Սիմոնյանը և Գոհար Կարապետյանը, իսկ աղջիկների զույգ ձևում՝ Գոհար Գրիգորյանը և Անահիտ Գինոսյանը: Պատվիրակության կազմում Բելորուսիա է մեկնել նաև մարզիչ Արմինե Հովսեփյանը:
Բոլոր մարզիկներն իրենց ձևերում գրավել են 2-րդ տեղը և արժանացել մեդալների, հավաստագրերի և հուշանվերների: Հայ ակրոբատիկների եռյակը մրցել է 11-16 տարեկանների տարիքային խմբում, իսկ խառը և աղջիկների զույգերը՝ մեծահասակների խմբում՝ սպորտի վարպետի ծրագրով:
Նշենք, որ մրցաշարին մասնակցել են շուրջ 200 մարզիկներ 6 երկրների 18 թիմերով՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելորուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Մերձդնեստրովյան հանրապետությունից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան