Բակո Սահակյանը մասնակցել է հանդիսավոր միջոցառմանը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Սահակյանը շնորհավորել է ոստիկաններին ու համակարգի վետերաններին եւ պետական պարգեւ ու կոչումներ շնորհել մի խումբ անձանց:
Իր խոսքում ԼՂՀ նախագահը կարեւորել է ոստիկանության դերակատարությունն արցախյան պետականաշինության գործում՝ նշելով, որ համակարգի գործուն մասնակցությամբ է նաեւ մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, անվտանգությունն ու կայունությունը, քաղաքացիների շահերն ու մարդու իրավունքները:
Բակո Սահակյանն ընգծել է, որ համակարգի առջեւ ծառացած խնդիրները եղել են եւ կմնան պետության ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան