Արաս Օզբիլիսը լավագույնն է
Սպորտ
Ռուսական championat.com կայքը հրապարակել է իր վարկածով Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի լավագույն և վատագույն ֆուտբոլիստների անունները:
Ընդհանուր հաշվարկով` լավագույնը «Կուբանի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն է:
«Նախորդ ցուցանիշների հրապարակումից հետո այս երկու շաբաթվա ընթացքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես՝ փոխվել է առաջատարը: Շնորհիվ կայուն և վառ խաղի՝ առաջատարի դիրքում հայտնվել է Արաս Օզբիլիսը: «Կուբանի» հայազգի վիրտոուզն առաջին տեղից հեռացրեց Դոմենիկո Կրիշիտոյին՝ գերազանցելով իտալացուն խաղերի ավելի շատ քանակի շնորհիվ»,-գրում է կայքը:
Ընդհանուր հաշվարկն ունի հետևյալ տեսքը.
1. Արաս Օզբիլիս («Կուբան») – 6,88 – 17 խաղ
2. Դոմենիկո Կրիշիտո («Զենիթ») – 6,88 – 12
3. Կեյսուկե Հոնդա (ԲԿՄԱ) – 6,82 – 19
4. Յուրա Մովսիսյան («Կրասնոդար» / «Սպարտակ») – 6,75 – 18
5. Ալեքսանդր Կոկորին(«Դինամո») – 6,71 – 19
Նշենք, որ լավագույն կիսապաշտպանների ցանկը գլխավորում է կրկին Արաս Օզբիլիսը, իսկ Յուրա Մովսիսյանը լավագույնն է հարձակման գծում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան