ՃՈ աշխատակիցները փրկել են 5 ամսական Արեգի կյանքը
Հասարակություն
Ժամեր առաջ արտասվելով Henaran.am-ի խմբագրություն է մտել մի երիտասարդ: Նա հուզված էր: Առաջին բառերը, որ արտաբերեց «գայիշնիկն» էր: Ի՞նչ է եղել, ի՞նչ են արել: Մեր առաջին արձագանքը բացասական էր՝ «տեսնես այս օրով ինչ օյին են բերել խեղճ վարորդի գլխին»:
Հաճելիորեն զարմացանք, երբ Արմեն Ղամբարյանը ներկայացրեց իր պատմությունը: Որոշեցինք տեղ հասցնել նրա շնորհակալությունը՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Մովսես Ավետիսյանին եւ Աշոտ Գեւորգյանին:
Ապրիիլի 14-ին քաղաքացու 5 ամսական որդին՝ Արեգը տանը վատանում է, եւ հայրը փորձում է երեխային շտապ հասցնել հիվանդանոց: Սակայն ճանապարհներին խցանում էր եւ տղայի կյանքը վայրկյաներից էր կախված: Ճանապարհային ոստիկանները աջակցում են հուսահատ հորը եւ Բաղրամյան պողոտայից մինչեւ «Նաիրի» բժշկական կենտրոն ուղեկցում են Արմեն Ղամբարյանի ավտոմեքենան:
Փոքրիկը Արեգը փրկվում է: "Ուզում եմ շնորհավորել տղերքին՝ տոնի առթիվ եւ ցանկությունս է, որ նման աշխատակիցներ շատ լինեն ոստիկանության համակարգում",-ասաց Ա. Ղամբարյանը:
Ի դեպ, վերջինս հասցրել էր լուսնակարել ՃՈ ավտոմեքենան: Ասաց՝ ոստիկանները չէին ուզում ներկայանալ: Հայրը ուրիշներից է պարզել, թե այդ մեքենայի մեջ ովքեր էին հերթապահ ապրիլի 14-ին:
Henaran.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան