Տեղումները շարունակվում են
Հայաստան
Ապրիլի 17-21-ին՝ գիշերը, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0...-2°C:
Ապրիլի 17-21-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում՝ թաց ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ. ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ մինչև 5-7 աստիճանով:
Երևանում ապրիլի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ. ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին