Հայտնի են Գյումրիում նռնակի պայթյունից վիրավորների անունները
Արտակարգ Պատահար
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, ապրիլի 16-ին՝ ժամը 22.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում նախնական տվյալներով պայթել է նռնակ, կա 3 տուժած (միջին տարիքի մեկ կին և երկու տղամարդ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բնակարանում պայթել է «Ֆ-1» տիպի նռնակ, ինչի հետևանքով՝ 1973 թ. ծնված Հ. Եղիազարյանը, 1967 թ. ծնված Հ. Եղիազարյանը և 1959 թ. ծնված Ե. Թորոսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գյումրի քաղաքի Բ/Կ: Տուժածների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ հերթապահները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան