Ներսիկ Նազարյանն ազատվել է պաշտոնից ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանին հայհոյելո՞ւ համար (տեսանյութ)
Քաղաքական
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը պաշտոնից ազատվել է ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեպի նախագահական առաջնորդած երթում սադրանք հրահրելու պատճառով: Այդ երթի ժամանակ Ներսիկ Նազարյանը հայհոյել է Րաֆֆի Հովհաննիսյանին, որից հետո վերջինս բռունցքը պարզած վազել է Ն. Նազարյանի ուղղությամբ՝ իր հետևից առաջնորդելով երթի մասնակից քաղաքացիներին: Այդ ժամանակ էլ սկսվել է բախումը ոստիկանական ուժերի և երթի մասնակիցների միջև:
Այդ պահը չի վրիպել տեղում գտնվող Վ. Գասպարյանի աչքից, ով արագ հասել է նրանց հետևից ու կանխել է հասունացող միջադեպը:
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան