Մահվան ելքով պատահար Պտղավան գյուղում
Արտակարգ Պատահար
Ապրիլի 16-ին` ժամը 05.53-ին, տեղեկատվություն է ստացվել, որ մարզի Պտղավան գյուղի գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ' կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի DDS350 պետհամարանիշի ավտոմեքենան և «ԴԱՖ» մակնիշի FAJ800 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` 1953 թ. ծնվված Խուդուլավա Գիվի), ինչի հետևանքով «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` 1982թ. ծնված Ս.Անտոնյան) ուղևորներ Բ.Կոկոյանը (36-37 տ.) տեղում մահացել է, իսկ ուղևորներ Կ.Անտոնյանը (1986 թ.) և Ա.Շլեփչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ Կ.Անտոնյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Շլեփչյանինը` լավ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան