Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

Ես հանգուցյալներին չեմ մեկնաբանում... քաղաքական... Վլադիմիր Գասպարյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

Հայկական Մամուլ

Երեկ Վովա Գասպարյանը հերթական «օրիգինալ» քայլն էր մտահղացել՝ պատմական շուք հաղորդել ոստիկանության տոնին և այս տարվա «ամյակը» հաշվարկել Առաջին հանրապետության ժամանակներից: Եվ ստացվել էր, որ այս տարի նշվում է ոստիկանության 95-ամյակը: Թվում էր, թե միջոցառման կոլորիտն էլ էր 20-րդ դարին հարիր լինելու, սակայն ոստիկանապետը չէր կրել անգամ 21-րդ դարի՝ իր իսկ կողմից այդքան փառաբանված, բարեփոխված ոստիկանի համազգեստը: Նա միակն էր, ով ոստիկանության շենքից դուրս եկավ Արամ Մանուկյանի արձանի մոտ ու մասնագիտական տոնը շնորհավորեց քաղաքացիական հագուստով: Տոնը նախկիններից մեկ բանով էլ էր տարբերվում՝ նախօրեին ազդարարվել էր Ներսես Նազարյանի պաշտոնանկության «բոթը», ինչն իսկական սենսացիա էր, քանի որ իշխանության ու օլիգարխիայի հետ սերտաճած բարձրաստիճան ոստիկանն անպարտելի էր թվում: Նրա անսպասելի անկման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցեց ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հետ:

- Պարոն Գասպարյան, Ներսիկ Նազարյանը պատահական պաշտոնյա չէր, ամուր թիկունք և կապեր ուներ, ի՞նչը պատճառ դարձավ նրան պաշտոնանկ անելու:

- Ես չեմ գտնում, որ պաշտոնանկ անելը կամ պաշտոնին նշանակելը հատուկ երևույթ է: Բազում անգամ լսած կլինեք, որ մենք զինվորականներ ենք, և մեզ համար կարևորը հրամանն է: Կհրամայեն աշխատել այստեղ՝ կգնանք կաշխատենք այստեղ, կհրամայեն այնտեղ՝ կգնանք կաշխատենք այնտեղ:

- Այդ հրամանները հիմք են ունենում, չէ՞, ո՞րն էր նրան հեռացնելու հիմքը:

- Ձեր լրագրողական կոլեկտիվում երբ աշխատանքային որոշումներ են կայացվում, դուք հրամցնո՞ւմ եք հասարակությանը: Դուք դա չեք անում, գոնե մենք անում ենք...

- Եթե այդ անձը հասարակության կյանքում առանցքային նշանակություն ունենա, իհարկե, կներկայացնենք:

- Օրինակ, այդ կապակցությամբ լրատվամիջոցներով տալիս ենք մեկնաբանություններ, մենք բաց ենք, ուղղակի աշխատանքային փոփոխություն էր դա: Ինչ է, յուրահատուկ մա՞րդ է Նազարյանը:

- Դե, իշխանությունների հետ սերտաճած, ամուր դիրքերով պաշտոնյա էր:

- Ես էլ եմ, հա՞, սերտաճած ուրեմն, Ռազմական ոստիկանության պետն եմ եղել, պաշտպանության փոխնախարար, ոստիկանապետ:

- Պարոն Գասպարյան, որպես պատճառ, շրջանառվում են ֆինանսական մեքենայությունների մեջ Նազարյանի ներգրավված լինելը: Դա՞ է, թե՞ այլ պատճառներ կան:

- Չեմ կարծում, որ էսօր այն օրն է, որ մեկնաբանություններով զբաղվենք, երկրորդը՝ մամուլը հենց ազատ է նրանով, որ ինչ ուզում գրում է, հետո` ժխտում կամ հաստատում...

- Շատ խորհրդանշական էր մասնագիտական տոնից մեկ օր առաջ Նազարյանի պաշտոնանկության հրամանը, դիտավորյա՞լ էր այդպես արված:

- Ոստիկանության օրը դա աշխատանքային տոն է նախևառաջ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ մի օր չաշխատի ոստիկանությունը: Այնպես որ, դա աշխատանքային տոն է, և ես փիլիսոփայորեն եմ մոտենում նման երևույթների, քեֆի, կերուխումի սիրահար չեմ, դրա համար դա իմ համար ավելի շատ աշխատանքային օր է: Ընդամենը մի քանի ժամով կտրվում եմ, գնահատում մեր աշխատակիցների աշխատանքը...

- Պարոն Գասպարյան, մի քանի տարբերություն կամ գոնե մեկը կնշե՞ք Ներսես Նազարյանի և Աշոտ Կարապետյանի միջև, ո՞րն էր վերջինիս առավելությունը, որ արժանացավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնին:

- Հենց միայն նա, որ ավելի երիտասարդ է: Իսկ երիտասարդությունը դա առավելություն է և ոչ թե թերություն: Իսկ ժամանակին, երբ ես 30-31 տարեկան հասակում աշխատում էի ներքին գործերի համակարգում, ինձ էլ էին մեղադրում երիտասարդ լինելու մեջ: Այնպես որ, երիտասարդ լինելու համար էլ նշանակվել է Երևան քաղաքի պետ: Ես չեմ կարծում, որ երկար աշխատելը նույն տեղում ու նույն կարգավիճակում օգուտ է համակարգին, դա վնաս է, այնպես որ, ես տեղաշարժումների կողմնակիցն եմ, իսկ 10 տարին երկար ժամանակ էր, չի կարելի հանդուրժել նման բան, փոփոխություններ են պետք:

- Բայց դրանք ընդամենը տեղափոխություններ են: Ի՞նչ տարբերություն՝ այդ պաշտոնը Ներսես Նազարյա՞նն է զբաղեցնում, թե՞ Աշոտ Կարապետյանը:

- Աշոտ Կարապետյանը երիտասարդ է, շատ լավ տիրապետում է մասնագիտական հմտություններին, ինչը ես բարձր եմ գնահատում: Երևան քաղաքին շատ արագ փոփոխություն էր պետք, ինչի հարցում ես միգուցե մի քիչ ուշացել եմ:

- Ոստիկանի օրվա Ձեր ուղերձի մեջ մի ուշագրավ արտահայտություն կար՝ «մեր խոսքը գործ է»: Կարծես կրկնել եք Գագիկ Ծառուկյանի կարգախոսը...

- Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը մեր կարգախոսն է վերցրել: Էդ հարցն իրեն կտաք՝ ինչո՞ւ է Ձեր խոսքը գործ, չէ՞ որ ոստիկանության խոսքն է գործ:

- Եթե մարտի 1-ին լինեիք ոստիկանապետ ու գնայիք ժողովրդի մեջ, Ձեզ կհաջողվե՞ր որևէ բան կանխել:

-...Չգիտեմ, չեմ ուզում ենթադրություններով խոսել, միգուցե ավելի վատ լիներ, միգուցե ավելի լավ, դա պետք է զգալ: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ պիտի լինես տեղում, շունչը պիտի զգաս, չէ՞ որ երկու կողմում էլ դուք եք, չէ՞ որ ոստիկանը բոլորի ոստիկանն է, ո՞վ է ասում, որ կարելի է պատժել քաղաքացուն, շատ խիստ պատժել, նվաստացնել, ոչնչացնել, չի կարելի նման բան անել:

- Ոստիկաններն ապրիլի 9-ի կեսօրին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այդպես էլ վարվում էին ցուցարարների հետ՝ բռնություններ կիրառում նրանց նկատմամբ: Ինչո՞ւ չեք պատժում ոչ իրավաչափ գործող ոստիկաններին:

- Պատժելը բարեփոխումների գլխավոր խնդիր ես չեմ համարում, այ, նայեք, շուրջ 10-12 ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել: Վարչության պետի տեղակալը, ուղղակի իմ կողքին կանգնած էր, ու քարով հարվածեցին նրա գլխին: Իսկ ես տեսա նրանց մոտ հանդուրժողականություն ու կարեկցանք հասարակությունից քար նետողին... Իսկ եթե ինչ-որ տեղ ինչ-որ դրվագ էլ իրավաչափ չի եղել, թող ներեն ինձ, որովհետև ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան ես չեմ հասցրել անել...

- Պարոն Գասպարյան, Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ համագումարում անդրադառնալով ապրիլի 9-ի հանրահավաքին իրենց չմիանալուն, ասել էր. «Միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել»: Ի՞նչ կասեք այս մասին:

- Հենց իրենց՝ ընդդիմությանը մեջբերեմ. Լևոն Տեր-Պետրոսյանը տարիքով մարդ է, դա իր կարծիքն է, իսկ մեծ հաշվով ես հանգուցյալներին չեմ մեկնաբանում... քաղաքական...: Եթե հավատքը ժամանց է, ուրեմն դեռ մեռելներից հարություն չեն առել:

- Արդյոք հնարավո՞ր է հավատքն ու ոստիկանապետի պաշտոնը համատեղել:

- Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացուն է պետք հավատքը: Հավատքով մարդը դավաճան չի լինում, սրիկա չի լինում, արնախում չի լինում, չի թաթախվում արյունների մեջ, չի փնովում ուրիշներին, ողջերին չի թաղում, հավատքով մարդը հանդուրժող է, բայց դա չի նշանակում, որ հավատքով մարդը գառ է, որ ով դանակն առնի ու հասնի... Ո՛չ, հավատքով մարդը զորավոր է... Եվ բոլոր նրանք, ովքեր ծաղրում են մեր աղոթքը, թող Աստված իրենց արածով իրենց ղատի, ներողամտությունն էստեղ ավելորդ եմ համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված