Ազգամիջյան թշնամանքը՝ քաղաքական նպատակներին ծառայեցնելու փորձե՞ր
Հայկական Մամուլ
Ջավախքի հայերը ապրիլի սկզբին ցույց կազմակերպեցին Թբիլիսիի կենտրոնում: Վրաստանի վարչապետի նստավայրի աոջև 400 ցուցարար պահանջում էր վերջ տալ Վրաստանում գործող որոշ քաղաքական ուժերի փորձերին՝ «թշնամանք սերմանել Վրաստանի՝ ազգությամբ հայ և վրացի քաղաքացիների միջև»:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը «Առավոտ»-ին այս առիթով ասաց. «Չի կարելի բացառել, որ առանձին մարգինալ ուժեր կամ գործիչներ ազգամիջյան թշնամանքն իրենց նեղ քաղաքական նպատակների համար կարճաժամկետ ծառայեցնելու փորձեր կարող են անել: Սա քաղաքականություն է, և նման ռիսկերի հնարավորությունը միշտ պետք է հաշվի առնել: Սակայն վրացական հասարակության մեջ ես չեմ տեսնում բարենպաստ հող այդ վտանգավոր վարակի տարածման համար: Հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը թրծվել է պատմական ամենաթեժ պայմաններում, և մեր ժողովուրդների պատմական հիշողությունն անհաղթահարելի խոչընդոտ է հայ-վրացական բարեկամությանը սպառնացող որևէ մարտահրավերի առջև»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը