Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«ՀԺ». Շուտով պաշտոնանկ կարվեն նաև ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ

Հայկական Մամուլ

Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունից հետո ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ շուտով պաշտոնանկ կարվեն նաև ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Խոսք էր գնում, մասնավորապես, ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի, Հունան Պողոսյանի, Ոստիկանական ակադեմիայի տնօրեն Հովհաննես Վարյանի և այլոց մասին։ Համենայն դեպս, երեկ՝ ուշ երեկոյի դրությամբ, այդ կանխատեսումները չիրականացան՝ վերը նշված անձինք դեռ իրենց պաշտոններին էին։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ երեկ ՀՀ ոստիկանությունը նշում էր իր օրը։ Թերևս։ Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը որևէ հստակ բացատրություն չի տալիս, թե ինչու պաշտոնանկ արեց Ներսիկ Նազարյանին ու նրան փոխարինեց ոչ պակաս ադիոզ Աշոտ Կարապետյանով, որը նույնիսկ Եվրադատարանի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ սարսափելի բռնությունների է ենթարկել մարդկանց։

Ինչպես արդեն նշել ենք, հիմնավոր կասկածներ կան, որ Ներսիկ Նազարյանը պաշտոնանկ է արվել ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից ստեղծված և նրանց կողմից ղեկավարվող ֆինանսական ապօրինի բուրգի բացահայտման շրջանակում։ Այդ կառույցը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից և «պայթել»։ Ուշագրավ է, որ ըստ մեր տեղեկությունների` այդ «ֆինանսական կառույցի» գլխավոր դերակատարներից է նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչություններից մեկի ղեկավարը, որի անունն առայժմ չի նշվում։ Վերջինս՝ ինչ-ինչ մեքենայություններով մի քանի հարյուր հազար դոլարի պարտատեր է դարձել։ Իր այդ պարտքը չստանալու պատճառով մոտ 20 օր առաջ դիմակավորված ու մինչև ատամները զինված ոստիկանների ուղեկցությամբ ներխուժել է պարտապանի սեփականությունը հանդիսացող բնակարան և նրան ստիպել այդ բնակարանը դարձնել իր կամ իր հարազատներից մեկի անունով։

Հոլիվուդյան ֆիլմերի սցենարներին հարիր ոստիկանական այդ օպերացիան, ի դեպ, իրականացվել է ոչ պաշտոնապես։ Այսինքն՝ ոստիկանության աշխատակիցներն այդ օպերացիայի ժամանակ գործել են որպես ամենասովորական հանցագործներ և մարդուն պարզապես ուժով և ապօրինաբար ունեզրկել են։ Մի խոսքով՝ եթե այս «ֆինանսական կառույցի» գործը սկսեն բացահայտել, պետք է լինեն ոչ թե պաշտոնանկություններ, այլ ձերբակալություններ, ընդ որում՝ զանգվածային։ Սակայն, ինչպես տեսնում ենք, գործը կարծես թե փորձում են լղոզել։ Եվ այս ֆոնին երեկ ոստիկանությանն ուղղված շնորհավորանքներ էին հնչում։ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձի մեջ էլ կան այսպիսի տողեր. «Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները: Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի»: Եթե ոստիկանությունը Սերժ Սարգսյանի ունեցած պատկերացումների շրջանակներում ավելի «բարեփոխվի», ապա մարդկանց ունեցվածքը ոստիկանները կսկսեն խլել ոչ թե դիմակավորված ու զինված, այլ զրահամեքենաներով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված