Արմեն Մարտիրոսյանի համար միջնորդել է Արմեն Աշոտյա՞նը
Հայկական Մամուլ
Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջնորդությամբ է այժմ դասավանդում Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Աժ ընտրություններից հետո, երբ պարզ է դարձել, որ Մարտիրոսյանն այլևս պատգամավոր չէ, Աշոտյանի միջնորդությամբ վերականգնվել է բուհում որպես դասախոս:
Սակայն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես 1995 թվականից եմ այդ բուհում դասավանդում: Դասախոս ընդունվել եմ այն ժամանակ, երբ որ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Աշոտյանը հաստատ այդ ժամանակ դեռևս ո՛չ նախարար էր, ո՛չ իմ ընկերն էր, ո՛չ իմ գործընկերը: Ես իրեն որպես անձնավորություն հարգում եմ, ցավում եմ, որ ինքը նման կուսակցական գործընկերներ ունի: Հուսով եմ, որ երբևէ այդ ապաքաղաքական տարրերից ՀՀԿ-ն կմաքրվի, և իմ գործընկերը կկարողանա շատ ավելի հանգիստ գործունեություն ծավալել»:
Մանրամասները`«Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը