Սերխիո Ագուերոն ներողություն խնդրեց Դավիդ Լուիսից (տեսանյութ)
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ներողություն է հայցել Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Չելսիի» հետ խաղում իր պահվածքի համար:
Հիշեցնենք, որ հանդիպման 82-րդ րոպեին նա նախ հրել է մրցակցի պաշտպան Դավիդ Լուիսին, այնուհետև՝ կանգնել նրա վրա:
«Ես արդեն կապվել եմ Դավիդի հետ և ներողություն խնդրել: Ես չափից դուրս էմոցիոնալ արձագանքեցի, այդպես չպետք է լիներ»,-գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում:
Նշենք, որ Ագուերոն իր արարքի համար խաղի ընթացքում մրցավարի կողմից չպատժվեց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան