Panasonic-ի տնօրենի աշխատավարձը կրճատել են 60%-ով՝ վատ աշխատելու համար
Աշխարհ
Ճապոնական էլեկտրատեխնիկայի հսկա Panasonic ընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել 60%-ով կրճատել այդ ընկերության տնօրեն Կաձուհիրո Ցուգայի աշխատավարձը՝ որպես պատիժ աշխատանքի վատ ցուցանիշների համար: Որոշումը ուժի մեջ կմտնի հուլիսից:
Նույն չափով կրճատում է սպասվում նաև հունիսից ընկերության տնօրենների խոհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սյուկակու Նագաեի համար: Իսկ բուն աշխատավարձի քանակը չի բարձրաձայնվում:
Նշենք, որ 2009-ին Panasonic-ի եկամուտների նվազեցման ֆոնի վրա ընկերության բոլոր աշխատողների աշխատավարձը պակասել էր 10-12%-ով: Դա հնարավորության կտա ընկերությանը տնտեսել հարյուրավոր մլն դոլարներ. նշում են փարձագետները, մեջբերում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)