Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ 10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ Քննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան Հիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել է 

ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդիպեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ

Արտաքին Քաղաքական

Ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը՝ Դավիթ Հարությունյանի գխավորությամբ, հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւոր եւ պատմական որակեց ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախօրեին:

Թորբյորն Յագլանդը խորհրդարանական ուժերի հետ քննարկեց ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նկատելով, որ Հայաստանը լրջորեն եւ պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործառույթներին որպես նախագահող երկիր: ԵԽ ներկայացուցիչը նաեւ ծանոթացրեց իրենց նախաձեռնած՝ կազմակերպության բարեփոխումների ընթացքին՝ մասնավորապես ուղղված մոնիտորինգի գործընթացի բարելավմանը ու ԵԽ 47 անդամ երկրների միջեւ հավասարության ապահովմանը: ԵԽ Գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ էլ ավելի կսերտանա: Դրա հիմքերը, ըստ նրա, բավարար են. ԵԽ-ի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրվել է ինչպես առաջիկա տարիների գործողությունների ծրագիրը, այնպես էլ Երեւանում ԵԽ գրասենյակին նոր կարգավիճակ հաղորդող Փոխըմբռնման հուշագիրը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԵԽ պաշտոնյային փոխանցեց իր մտահոգությունները ժողովրդավարեցման ընթացքի եւ ընտրությունների որակի, խոսեց 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերը չբացահայտելու եւ խոսքի ազատության սահմանափակումների մասին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված իր՝ մինչ օրս անարձագանք մնացած դիմումի հարցը: Պատգամավորը դեռ մեկուկես տարի առաջ էր հանձնակատարին ուղարկել Ադրբեջանում պետական մակարդակով ու դասագրքերում հայատյացություն քարոզելու մասին փաստեր: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր անհամաձայնությունը հայտնեց նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ փաստելով Ընտրական օրենսգիրքը փոփոխելու, մասնավորապես ընտրատեղամասերում վերահաշվարկներ կատարելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը:

ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի առաջընացը ԵԽ Գլխավոր քարտուղարի նախորդ այցից հետո ակնհայտ է, 2010 թ.-ի եւ ներկա իրավիճակներն անհամադրելի են: Նա նշեց, որ խորհրդարանում իր կուսակցությունը ներկայացված է 53 տոկոսով, եւ ընդդիմությունը բավական մեծ ներկայություն ու լիազորություններ ունի օրենսդիր մարմնում՝ ամրագրված նաեւ Դոնթի բանաձեւով: Դավիթ Հարությունյանը սա համարեց քաղաքական նոր որակ: Նա տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ նախետեսվում է իրականացնել Ընտրական օրենսգրքի փոփոխություններ՝ քննարկելով բոլոր դրույթներն ու առաջարկները Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անունից Դավիթ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել թե ԵԽ բարեփոխումների իրականացմանը, թե Նախարարների կոմիտեում Հայաստանի արդյունավետ նախագահությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված