Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը Քննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորությունները Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ 

Հրդեհային անվտանգության համակարգ՝ դպրոցում

Հայաստան

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Դպրոցում ծագած ուժեղ հրդեհի դեպքում աշակերտների տարհանման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով։

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից և հատուկ հրշեջ ջոկատից 1-ական մարտական հաշվարկ, շտապօգնության 1 բրիգադ և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման ծառայության մեկ մարտական հաշվարկ:

Ուսումնավարժության նպատակներն էին.

  • գործնականում ստուգել դպրոցում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ահազանգման ու ազդարարման համակարգի, ինչպես նաև ՔՊ պլաններով նախատեսված տնօրինության և ուսուցչական կազմի կողմից տարհանման գործընթացների իրականացման հմտությունները,
  • կատարելագործել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմերի գործնական հմտությունները,
  • ներդաշնակ դարձնել արձագանքող ուժերի գործողությունները:

Մտահղացման համաձայն՝ դպրոցի կենտրոնական, երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկի հանդիսությունների դահլիճում հրդեհ էր բռնկվել, որը գրավել էր շուրջ 100 քմ տարածք, ու տարածվում էր դեպի տանիք։ Կար 4 պայմանական տուժած, որոնք ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ և այլ վնասվածքներ։ Առկա էր հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ, և անհրաժեշտ էր տարհանել տվյալ շենքում գտնվող ուսուցչական կազմին և 1000-ից ավելի աշակերտներին։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը 2012 թ. ստեղծել և ներդրել է Հայաստանում նախադեպը չունեցող հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգ:

Մոնիթորինգի խնդիրն է ծխի տարածման մասին ահազանգն ինքնաշխատ ռեժիմում հնարավորինս կարճ ժամանակահատվածում հասցնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ «911» արագ արձագանքման ծառայության վերահսկման վահանակ: Այս համակարգի կիրառմամբ հնարավոր է խուսափել մարդկային զոհերից, ավերածություններից, նվազագույնի հասցնել հրդեհի պատճառած վնասը, ապահովել աշխատակիցների և կառույցի անվտանգությունը:

Հանրապետությունում «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգն առաջինը տեղադրվել է Ս. Գևորգյանի անվան դպրոցում և գործնականում կիրառվում է առաջին անգամ։ Հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգն ապահովում է հակահրդեհային վերահսկում առցանց ռեժիմում, օրը 24 ժամ՝ «911» ծառայության միջոցով և հրդեհի դեպքում ապահովում է ինքնաշխատ կանչ՝ առանց անձնակազմի միջամտության։

Որոշված ժամին կառավարման վահանակից տրվեց տագնապի ազդանշան, որն ավտոմատ փոխանցվում է ՃԿԿ։ Շենքում բարձրախոսների միջոցով հրահանգ եղավ կազմակերպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների անհապաղ տարհանում։ Դեպքի վայր ժամանած արձագանքման ուժերը սկսեցին տարածքի հետախուզություն, հայտնաբերեցին և վտանգավոր գոտուց դուրս բերեցին «տուժածներին»՝ միաժամանակ սկսելով հրդեհաշիջում։

ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը՝ ամփոփելով ուսումնավարժության արդյունքները, ասաց. «Սա պլանային ուսումնավարժանք էր, որն անցավ ըստ մտահղացման և ծառայեց իր նպատակին: Երեք ամիս առաջ ԱԻ նախարար Ա. Երիցյանը հրաման էր տվել, որ բոլոր կարևոր արտադրական և հատուկ նշանակության օբյեկտները «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգի միջոցով միացված լինեն «911» ծառայությանը: Սա առաջին դպրոցն է, որտեղ փորձնական տարբերակով տեղադրվել է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգը: Ուսումնավարժանքի արդյունքները կվերլուծվեն, թերությունները կշտկվեն և համակարգը կատարելագործված տարբերակով կտեղադրվի բոլոր դպրոցներում: Մեր խնդիրն է նվազագույնի հասցնել մարդկային գործոնը և րոպեների ընթացում, հնարավորինս արագ արձագանքել հրդեհին: Նաև նախատեսում ենք նման ավտոմատացված համակարգ տեղադրել հանրապետության վերելակներում, որպեսզի որևէ արտակարգ պատահարի դեպքում հնարավոր լինի մեկ կոճակի հպումով կապ հաստատել «911» ծառայության հետ: Արդյունքում՝ կտրամադրվի հոգեբանական օգնություն և խորհուրդներ՝ մինչ փրկարարների ժամանումը: Երկու օր առաջ ստացել ենք համապատասխան տեխնիկան և մոտ օրերս այն կփորձարկվի»:

Թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարությանը, նշեց. «Կարող եմ վստահ ասել, որ միջոցառումը լիովին ծառայեց իր նպատակին: Երեխաները և ուսուցչական կազմը հստակ իմացան իրենց անելիքները վտանգավոր իրավիճակում: Այս համակարգի ամենակարևոր առավելությունն այն է, որ համակարգն ավտոմատացված է և մարդկային գործոնը հասցված է նվազագույնի: Մենք արդեն պայմանավորվածություն ունենք, որ նման միջոցառումները պետք է շատ ավելի հաճախ անցկացվեն»:

«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Ծատուրյանի խոսքերով, նման համակարգեր առաջին անգամ են Հայաստանում ներդրվել. «Դա արվել է ԱԻ նախարարության պահանջով: Ամբողջ աշխարհում ընդունված է ազդարարման համակարգերի առկայությունը հասարարական վայրերում: Այսօր մենք էլ ենք գնում այդ ճանապարհով»:

Ներկայումս Հայաստանում այս համակարգը տեղադրված է ավելի քան 155 օբյեկտում՝ պետական կառավարման հիմնարկներ, գործարաններ, պահեստներ, խանութներ, հյուրանոցներ և այլն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներից
Ամենադիտված