Քիմ Քարդաշյանի քույրը «հրեշտա՞կ» կդառնա (լուսանկարներ)
ԱՄՆ
Քարդաշյան քույրերից ամենանիհարիկը՝ 17-ամյա Քենդալ Ջեները, երազում է մոդելի հաջողակ կարիերայի մասին եւ կարծես այն իրականացնելու ճանապարհին է. արտասահմանյան լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե այս աղջնակը կդառնա «Victoria's Secret» ապրանքանիշի «հրեշտակներից» մեկը:
Քենդալն իր կյանքի ընթացքում նշանակալից ոչինչ չի արել, սակայն արդեն իսկ հայտնի է ընտանիքի շնորհիվ: Քիմի քույրը Քարդաշյաններին ոչ հատուկ նիհար կառուցվածք ունի եւ որոշել է հաստատուն քայլերով գրոհել նորաձեւության աշխարհը:
Ի դեպ, Քենդալի ֆոտոշարքերից մեկը հեղինակել է «Victoria's Secret» ապրանքանիշի հետ համագործակցող լուսանկարիչ Ռասել Ջեյմսը: Հարցազրույցներից մեկի ընթացքում լրագրողի այն հարցին, թե արդյոք ցանկություն չունի համագործակցել ներքնազգեստների նորաձեւության աշխարհում հանրահայտ կազմակերպության հետ, երիտասարդ մոդելը նշել է. «Ամբողջ կյանքիս ընթացքում հենց դրա մասին եմ երազել»:
Նշենք, որ ԶԼՄ-ներն այս խոսակցությունները կապում են մոդել Միրանդա Քերի՝ «Victoria's Secreti»-ից հեռանալու հետ:
{gallery}07{/gallery}
bravo.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)