Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը Քննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորությունները Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ 

Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն

Հայաստան

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հայ եւ օտարերկրյա փորձագետներ, ոստիկանության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական այս լսումների հիմնական նպատակն է նախանշել այն ուղիները, որոնք միտված են քաղաքացի - ոստիկան քաղաքակիրթ հարաբերությունների եւ ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության ձեւավորմանը: Նրա գնահատմամբ՝ ոստիկանությունը հասարակությանը ծառայություններ մատուցող, բնակչության անդորրն ու անվտանգությունը, հասարակական կարգը պահպանող անվտանգության այն մարմինն է, որն ամենաշատն է շփվում քաղաքացիների հետ, եւ նրա նկատմամբ հասարակական վերաբերմունքը որոշ առումով պայմանավորում է նաեւ հասարակություն-պետություն փոխհարաբերությունը: Հանձնաժողովի նախագահը արձանագրեց, որ վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել ոլորտում, որոնք տեսանելի արդյունք են տվել, բայց անելիքները դեռ շատ են հատկապես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու առումով, ինչը նաեւ Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից է դարձել: Կորյուն Նահապետյանը Հայաստանի ոստիկանության 95-ամյակի եւ մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեց ոստիկանության ծառայողներին:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով վերջին տարիներին կատարված բարեփոխումներն ու դրանց արդյունքները, աջակցության համար շնորհակալություն հայտնեց միջազգային կառույցներին, մասնավորապես ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին ու ներկաներին հավաստիացրեց, որ պետությունը վճռական ու հաստատակամ է՝ շարունակելու եւ ավարտին հասցնելու սկսած բարեփոխումները: Փոխնախարարն անդրադարձավ նախորդ տարիներին կատարված աշխատանքին՝ ոստիկանության բարեփոխման ծրագրերին, օրենսդրական, կառուցվածքային, ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումներին եւ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Օրենսդրական բնույթի բարեփոխումներից նա առանձնացրեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց նպատակը օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է: Մասնավորապես նա անդրադարձավ ուժի գործադրման հիմքերի հստակեցմանը, ոստիկանության սպառազինման գաղտնազերծմանն ու հատուկ միջոցների ներառմանը, ծառայողի տարբերանշաններ կրելու պարտավորությունների ամրագրմանը: Նա տեղեկացրեց, որ դրան զուգահեռ՝ անձնակազմի համար օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ մշակվել եւ հրատարակվել են ոստիկանության գործունեությանն առնչվող ուղեցույցներ: Կառուցվածքային բարեփոխություններից փոխնախարարը առանձնացրեց գործառույթների հստակեցումը, քաղաքացիական ծառայության համակարգի ներդրումը, Երեւանում համայնքային ոստիկանության 11 հենակետերի ստեղծումը, Երեւանում եւ Գյումրիում հասարակական կարգի ապահովմանն ուղղված նոր գումարտակի հիմնադրումը եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ձեւավորումը: Արթուր Օսիկյանի գնահատմամբ՝ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն են ուղղված ոստիկանության նոր կայք-էջի ներդրումն ու կարգապահական հանձնաժողովի ստեղծումը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ ոստիկանության նկատմամբ հանրային կարծիքը որոշ դեպքերում համարժեք է դառնում պետության եւ իշխանության հանդեպ վստահությանը, որը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, կոռուպցիայի, անպատժելիության բացառում, օրինապաշտության, թափանցիկության եւ քաղաքացու նկատամամբ ոստիկանի հարգալից վերաբերմունքի խրախուսում: Այս խնդիրների կարգավորման գործում նա կարեւորեց կարծիք ձեւավորող ինստիտուտների հետ համագործակցությունը: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ պետք է գտնել ոստիկանության հանդեպ անվստահության ամենախորքային պատճառները եւ կատարել անհրաժեշտ բարեփոխումներ: Նա առաջարկեց հանրության վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել, հասարակական վերահսկողության հստակ մեխանիզմներ մշակել, բարելավել օրենսդրական դաշտն ու իրավակիրառական վիճակը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոն տեղեկացրեց, որ քննարկվող խնդիրն իրենց գրասենյակի գերակա խնդիրներից մեկն է, եւ իրենք պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համապատասխան ծրագրեր են իրականացնում, որոնք բավական արդյունավետ են, քանի որ Հայաստանում այս հարցը ոլորտի բարեփոխման կիզակետն է դարձել. խնդրի լուծումը կարեւորում են եւ պետությունը, եւ հասարակությունը: Նա կարեւորեց նաեւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասնակցությունը ՀՀ անվտանգության մարմինների բարեփոխման եւ հանրային կարծիքի ձեւավորման աշխատանքներին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ Արտաշես Անդրիասյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Ղազարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանն անդրադարձան համակարգում կրթական եռաստիճան համակարգի ներդրմանն ու նրա օգուտներին, ուսումնական հաստատությունների ընդունելության կարգին, ոստիկանության համայնքային հենակետերի եւ համայնքային խորհուրդների ստեղծման, պարեկային ծառայության կազմակերպման աշխատանքներին, հասարակական կարգի պահպանության ձեւերին եւ հասարակական վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Կարմեն Վեսայլը լսումների մասնակիցներին ծանոթացրեց ոստիկանների հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու Ռումինիայի փորձին: Նա տեղեկացրեց, որ Ռումինիայում բարեփոխումները կատարվել են նախ համակարգի ներսում, ապառազմականացվել է ոստիկանությունը, ինչը հանրային վստահության բարձրացման առաջին լուրջ ազդակն է դարձել, թեեւ դրա համար երկար ժամանակ ու հետեւողական ջանքեր են պահանջվել: Կարմեն Վեսայլը ոստիկան-քաղաքացի հարաբերության սերտացման առումով կարեւորեց ոստիկանության նոր կայքի ստեղծումն ու ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ համատեղ միջոցառումներ կազմակերպելու՝ ոստիկանների պատրասատակամությունը:

Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվող հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացրին նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներն ու փորձագետները:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգիչ համարեց խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով քրեական գործերով կասկածյալի նկատմամբ կիրառվող բռնությունները, պաշտպաններից պարտադրաբար հրաժարվելու դեպքերը, անօրինական հրամանները, ընտրությունների ժամանակ ոստիկանների պահվածքը: Նա նկատեց, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ է նկատվում ոստիկանության աշխատանքներում, նրանց հետ հանդիպումները փոխըմբռնման առումով դարձել են առավել արդյունավետ, իսկ Մաշտոցի պուրակում վրանի տեղադրման հետ կապված ոստիկանական խորհրդակցությունն ու վերջերս խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության պահվածքը նա գնահատեց «համաչափ»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նկատեց, որ ոստիկանությունն առանց հասարակական վստահության դառնում է «ռեպրեսիվ» մարմին: Նա հասարակական վստահության բարձրացման կարեւոր պայման համարեց քաղաքացու նկատմամբ ոստիկանի բարյացակամ վերաբերմունքը, արհեստավարժությունը, հասարակությանը ծառայելու պատրաստակամությունը, իրավապաշտությունը: Խորհրդարանական լսումներին ներկա ոստիկանության պաշտոնյաներին նա առաջարկեց հետեւողական քայլեր ձեռնարկել խոշտանգումների բացահայտման ուղղությամբ:

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ փոխնախագահ Վիրաբ Խաչատրյանը ներկայացրեց իրենց կազմակերպության իրականացրած ծրագրերը, որոնք վերաբերում են ոստիկանական աշխատանքների թափանցիկությանը, լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների բարելավմանը, հասարակություն-ոստիկան համագործակցության ձեւաչափերին, համայնքային ոստիկանության մոդելի վերաբերյալ հանրային իրազեկմանը: Նա արձանագրեց, որ վերջին տարիներին ոստիկանությունը պատրաստակամություն է ցուցաբերում թե համատեղ միջոցառումների կազմակերպման եւ թե հասարակության հետ հարաբերությունների առումով:

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, կրիմինոլոգների հայկական ասոցիացիայի համանախագահ Աննա Մարգարյանը ներկայացրեց 2009-2011 թթ. Երեւանում ու Հայաստանի մարզերում 14 հազար քաղաքացու հետ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, ըստ որի՝ հասարակության մի զգալի մասը դեռեւս իրեն անվտանգ չի զգում եւ իր անվտանգությունը չի վստահում ոստիկանին: Քրեական իրավունքի մասնագետի գնահատմամբ՝ որքան պաշտպանված է զգում քաղաքացին, եւ որքան պատշաճ է կատարում ոստիկանն իր պարտականությունները, այնքան բարձր է ոստիկանի հանդեպ քաղաքացու վստահությունը:

ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Յուրի Կովիրշինը ներկայացրեց Ռուսաստանի ոստիկանական համակարգում կատարված բարեփոխումները: Նրա գնահատմամբ՝ ոստիկանական բարեփոխումները պետք է զուգակցվեն բոլոր ոլորտների համակարգային փոփոխություններով եւ մշակվեն հասարակական վերահսկողության գործուն մեխանիզմներ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը խորհրդարանական լսումների վերջում շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն օրենսդրական բարեփոխումներ կատարելիս եւ ոստիկանության հանդեպ հասարակական վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ մեխանիզմներ մշակելիս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներից
Ամենադիտված