Կարինան եւ Տիգրանն ամուսնացան (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 17-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երեւանյան գործակալություններից մեկում հաղորդավարուհի Կարինա Դանելյանն ու ֆուտբոլիստ Տիգրան Վարդանյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները եւ փոխանակվել մատանիներով
ԶԱԳՍ-ի պաշտոնական արարողությանը ներկա են եղել զույգի ամենամտերիմ ընկերները, որոնց հետ էլ նրանք փոքրիկ խնջույք են կազմակերպել հյուրանոցում: Կարինայի եւ Տիգրանի ուսերին լավաշ են գցել, արդեն օրինական ամուսինները մեղր են համտեսել, եւ, իհարկե, տոնական տորթի կտրման արարողություն է եղել:):
Հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ընկերները մի շարք անակնկալներ են մատուցել, որոնցից մեկը եղել է սերենադի տեսքով.«Մեր օրը վերածեցին փոքրիկ շոուի, որի մասին նախապես չէին ասել: Երկուսս էլ ցանկություն ունեինք լինել օրինական ամուսիններ, այդ պատճառով նախքան հարսանիքը կազմակերպեցինք այս արարողությունը, որը, կարծում եմ, մեր հարաբերություններում առանձնապես ոչինչ չի փոխի»:
Կարինան իր վարսահարդարումն ու դիմահարդարումը վստահել էր «Օրեո» իմիջ-կենտրոնին, իսկ սպիտակ զգեստն ընտրել է դիզայներ Դիանա Շատվերյանի ստուդիայից:
Քանի որ նա «Lime» հեռուստաընկերությանբ հեռարձակվող «Love is…» հաղորդման հեղինակն ու պրոդյուսերն է, այս արարողությունը կցուցադրվի եթերում, որը վարել է երգիչ Մհերը.“Ամեն անգամ ծրագիրը վարում է հայտնի որեւէ մեկը, մեր սիրո պատմությունն էլ կներկայացնի Մհերը»:
{gallery}08{/gallery}
bravo.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան