Զինվոր. «Օր-օրի համոզվում եմ, որ մեր բանակը հզոր է»
Հասարակություն
Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է (առանց խմբագրման).
«Մորաքրոջս տղայի հետ էի խոսում հեռախոսով: Ծառայում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում: Այսօր զինվորական երդման արարողությունն էր:
Ասաց. "օր-օրի համոզվում եմ, որ մեր բանակը հզոր ա": Ասաց. "ամեն օր էլ փորձեր կարողա լինեն՝ դիրք գրավելու, բայց ամեն անգամ թշնամին համոզվում է, որ եթե հանկարծ պատերազմ սկսի, երկու օր հետո մենք Բաքվում կլինենք":
Ասաց. " ցավալի է, որ էստեղ մենք սահման ենք պահում ու լսում, որ ինչ որ խեղկատակ էդտեղ ասում է Հայաստանից ու Հայերից զզվում եմ": Ասաց, որ Բանակի մասին վատ խոսքերի մեծ մասը իրականությանը չեն համապատասխանում, որ մեր բանակը շատ հզոր է ու մենք մեր գործը պատվով ենք անում: Սպասում է, թե երբ պիտի պատրաստ լինի, որ գնա դիրքեր:
Խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինծառայողներին: Տղերք Ձեր ցավը տանեմ... Դուք եք էսօր Հայաստանի տերը, ոչ թե ապեղ ցպեղ խոսացող մի քանի հայվան, որ Հայ ազգի կշիռը ցայսօր չեն հասկացել:
Տղերք պինդ կացեք: Փառք Հայոց Բանակին: Հավերժ Փառք Հայ Ազգին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան