Իվետա Մուկուչյանի անակնկալը
Հասարակություն
Այսօր իր ֆեյսբուքյան էջում Իվետա Մուկուչյանը գրել է. «Մի քանի շաբաթ է արդեն, որ ակտիվ չեմ ֆեյսբուքում, բայց ակտիվ աշխատում եմ Գերմանիայում ձայնագրությունների, ծանոթությունների և իդեաների վրա:) Նույն ժամանակ հասցրել եմ հանգստանալ և ճամփորդել: Ուզում եմ այս օրվանից իմ մնացած ճամփորդությունները ձեզ հետ միասին անել, մինչև Հայաստան հասնելս՝ ամսի 26-ին: Այսօր գնում ենք Համբուրգից Ֆրանկֆուրտ: Այնտեղ սպասում է մեզ պրոդյուսեր Մեթյուն և ռեփեր Թոունը, որոնց հետ կծանոթանանք, իսկ թե ի՞նչ ենք պլանավորում, դա դեռ կմնա անակնկալ: Բացի այդ աշխատանքային հանդիպումից, կտեսնեմ նաև իմ 15 տարվա շատ մտերիմ ընկերուհուն՝ Ուիթնիին!! Ֆրանկֆուրտից հետո կրկին գնում ենք Համբուրգ, հետո Բեռլին, Մոսկվա և Երևան: Ամեն քաղաք հասնելուց ես ձեզ մի հարց կտամ: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանողին սպասվում է անակնկալ: Դե ինչ, գնացինք :) Իվա»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան