«Շախտյորը» կիսաեզրափակիչում է
Սպորտ
Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբաս Արենայում» հյուրընկալեց «Կարպատներին»: Հանդիպումն ավարտվեց Լուչեսկուի սաների հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց Ալեքսեյ Գայը, իսկ 10 րոպե անց կրկնապատկեց Ալեքս Տեյշեյրան: Հյուրերին հաշիվը կրճատել հաջողվեց միայն 79-րդ րոպեին։ Դարիո Սռնան խախտեց կանոնները տուգանային հրապարակում, և արդյունքում մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն էլ դիպուկ իրացրեց Սերգեյ Զենևը:
Արդյունքում «Շախտյորը» Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է:
Նշենք, որ Հենրիկ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան