«Կուբանը» կիսաեզրափակչի ուղեգիրը զիջեց «Զենիթին»
Սպորտ
Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Զենիթը» հյուրընկալեց «Կուբանին»: Հիմնական ժամանակի 90 րոպեներն անցան առանց գոլերի: Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ, սակայն կրկին գոլեր չգրանցվեցին:
Արդյունքում կիսաեզրափակչի մասնակիցը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
5-ական 11 մետրանոց հարված կատարելուց հետո թիմերը կրկին հավասար արդյունք գրանցեցին՝ 3:3: 6-րդ հարվածը դիպուկ իրացրեցին «Զենիթի» ֆուտբոլիստները և ընդհանուր 4:3 հաշվով հաղթելով՝ նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիրը:
Նշենք, որ Արաս Օզբիլիսը «Կուբանի» կազմում չմասնակցեց հանդիպմանը, իսկ Մարկոս Պիզելին մասնակցեց հանդիպման առաջին 85 րոպեներին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան