Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Ալիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում 

ԲՀԿ-ն խոստանում է լուծել կոնդեցիների խնդիրը՝ անկախ ընտրությունների արդյունքներից

Քաղաքական

Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանականերում այսօր ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Վահե Էնֆիաջյանը հանդիպեցին մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչների հետ:

Aravot.am-ը փոխանցում է, որ Վարդան Օսկանյանն իր ելույթում նկատել է, որ մայիսի 5-ը՝ ավագանու ընտրությունների օրը, շատ կարեւոր օր է, եւ ժողովուրդը կարող է այդ օրը բեկումնային դարձնել: Օսկանյանն այն կարծիքին էր, որ մայիսի 6-ից սկսած Երեւանում կարելի է լրջագույն փոփոխություններ սկսել իրականացնել: «Գիտեք, որ ԲՀԿ-ն հավակնում է քաղաքային իշխանությունը վերցնելու, քաղաքապետ նշանակելու: ԲՀԿ-ն այսօր իշխանության մաս չի կազմում, մենք կոալիցիա չենք մտել, մենք գտնում ենք, որ այն, ինչն այսօր Հայաստանում կատարվում է, անընդունելի է: Այսպես հնարավոր չէ շարունակել եւ մենք ուզում ենք պատասխանատվություն վերցնել՝ երկրում իրավիճակ փոխելու: Ահավասիկ հայցում ենք՝ տվեք մեզ այդ իշխանությունը: Այդպիսի հնարավորություն ձեզ տրված է մայիսի 5-ին: Ընտրություններով դուք կարող եք Հայաստանում սկսել բան փոխել»,- կոնդեցիներին ասաց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ այսօրվա հիմնական խնդիրը քաղաքական մենաշնորհն է ու մինչ քաղաքական համակարգոմ հակակշիռներ չստեղծվեն, մրցակցություն չլինի տարբեր կուսակցությունների միջեւ եւ ժողովրդին դուր գալու համար, հնարավոր չէ իրավիճակը շտկել: Օսկանյանը վստահ է, որ ԲՀԿ-ն Երեւանում կարող է շատ բան փոխել, մարդկանց համար արժանավայել կյանք ապահովել, որպեսզի մարդիկ այլեւս չլքեն իրենց քաղաքը: Ասաց նաեւ, որ քաղաքական առողջացմանը զուգահեռ ԲՀԿ-ն նաեւ քաղաքային խնդիրների՝ սոցիալական, կենցաղային, լուծումների իր, ըստ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող անձի, լուրջ ծրագիր է ներկայացրել: Կոնդեցիները ԲՀԿ-ականներին ներկայացրեցին իրենց խնդիրը: Հիշեցնենք, որ դեռ Երվանդ Զախարյանի քաղաքապետ եղած շրջանում Կոնդը հայտարարվեց իրացման գոտի: Բնակիչների հետ՝ 106 ընտանիքներ, պայմանագրեր կնքվեցին, որ երկու տարվա ընթացքում, կառուցապատման արդյունքում, նոր թաղամաս է կառուցվելու՝ նոր բնակարաններով: Մարդիկ տեղահանվեցին իրենց բնակարաններից ու մինչ օրս վարձով են բնակվում' մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Նոր բնակարանների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2011-ին, սակայն, կառուցապատման նշույլներ Կոնդում դեռ չկան: Արդեն հույս էլ չկա: Բնակիչները դիմել են տարբեր պետական կառուցների եւ հասկացել, որ պետությունը, որն, ըստ պայմանագրի, կապող օղակ է բնակչի եւ կառուցապատողի միջեւ, չի պատրաստվում իրենց խնդիրներին լուծում տալ: ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը կոնդեցիներին հավաստիացրեց, որ անկախ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից, ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը կզբաղվի կոնդեցիների խնդիրներով: ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն էլ, հանդարտեցնելով կրքերը, հայտարարեց, որ երբ տեղեկացան, որ կոնդեցիները ցանկություն են հայտնել հանդիպել ԲՀԿ-ի հետ, կուսակցությունում խնդրին նվիրված քննարկումներ են իրականացրել՝ լուծումներ գտնելու համար, որպեսզի չստացվի, թե դիմացն ընտրություն է, եկել են խոստումներ են շռայլում. «Այո, շատ ճիշտ եք, ի՞նչ է նշանակում՝ մտածում ենք, քանի՞ տարի պետք է մտածեն: Մենք իսկապես հասկացել ենք, որ չկա անլուծելի խնդիր, որ այս խնդիրը ևս լուծելի է և ընդամենը հարկավոր է ճիշտ կազմակերպել քայլերի հաջորդականությունն ու ունենալ ցանկություն, կամք և կարողանալ ճիշտ տարանջատել կարևորը անկարևորից: Կոնդը քաղաքային իշխանության համար պետք է ճանաչվեր գերակա շահ: Գերակա շահը ձեզ բնակարանով ապահովելն է»: Տիկին Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են տեսնում իրենք՝ կոնդեցիները խնդրի լուծումը: Կոնդեցիները ասացին, որ ներդրող է պետք, որ գործընթացը շարունակի, պետությունը պետք է տեր կանգնի ու գոնե մինչև հարցի լուծումը ֆինանսավորի բնակիչներին, որոնք ամեն ամիս գրեթե գնում բողոքում են ՀՀ նախագահին, ով կարգադրում է՝ վարձով բնակվելու գումար վճարել՝ ամեն ընտանիքին 60 հազար դրամ: Բնակիչները նաեւ դժգոհեցին, որ Ֆիրդուսի շուկայի հարակից տարածքի բնակիչներին ամսական 80 հազար դրամ են տրամադրում վարձով բնակվելու համար: Տիկին Զոհրաբյանը խոստացավ, որ առաջիկա իսկ քառօրյայում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցը հնչեցնելու է եւ որպես առաջին պայման փորձելու է հասնել նրան, որ կոնդեցիներին էլ 80-հազարական դրամ տան՝ վարձով բնակվելու համար, մինչեւ որ քայլ առ քայլ մնացյալ հարցերն էլ կարգավորվեն: Վարդան Օսկանյանն էլ նկատեց, որ հարցը ցավոտ հարց է, և այն անպայման կբարձրաձայնվի բոլոր ատյաններում'անկախ ավագանու ընտրությունների արդյունքներից. «Եթե քաղաքային իշխանությունը մենք ունեցանք, ես խոստանում եմ, որ գալու ենք ձեզ հետ հանդիպելու և մեր լծակներով քննարկելու ենք: Նաև ասում եմ՝ ձեր խնդիրը հնարավոր է լուծել, ավելին՝ սա քաղաքի կենտրոնն է, այնպիսի արժեք կարելի է ստեղծել Կոնդում, որ Հյուսիսային պողոտայից էլ լավ տեղ լինի…Հավատացնում եմ՝ ամեն ինչ հնարավոր է լուծել, և մենք դա կանենք»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին
Ամենադիտված