Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում «Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականը Կառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվել Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով «Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունը ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբ Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան 

«Քաղաքում» սերիալի Համբարձումը Կիմ Երիցյանի թոռը չէ

Հասարակություն

«Բանակում», այժմ արդեն «Քաղաքում» հեռուստասերիալից առավել հայտնի դարձած դերասան Էմիլ Գալստյանը, նույն ինքը՝ Համբարձումը, իրական կյանքում էլ հումորով է ու խենթ: Թեև բոլորը նրա տաղանդը կապում էին հայտնի դերասան Կիմ Երիցյանի հետ՝ նրանց պապ ու թոռ կարծելով, բայց իրականում երիտասարդ դերասանի շնորհքը այլ արմատներ ունի: Կարդա հարզազրույցը և իմացիր մանրամասներ երիտասարդ դերասանի մասին:

- Բոլորը ոչ միայն կարծում են, թե անվանի դերասան Կիմ Երիցյանի թոռն ես, այլև նմանեցնում են քեզ նրան: Ինչ կասես այդ մասին:

- Ինքս էլ շատ եմ լսել ու լսում այդ մասին, սակայն ես մեծ դերասանի թոռը չեմ և ոչ մի կապ չունեմ նրա ընտանիքի հետ՝ որքան էլ փորձեն արտաքին որևէ նմանություն գտնել իմ ու նրա մեջ:

- Դերասանի ընտանիքից ես. ե՞րբ ես արել դերասանական առաջին քայլերդ:

- Դերասանական խաղի նկատմամբ հակումն իմ մեջ մանկուց է նկատվել: Մայրս մասնագիտությամբ դերասանուհի է: Մորս հետ 6 տարեկանից հաճախել եմ Թատերական ինստիտուտ, որտեղ մայրս Սոս Սարգսյանի կուրսում էր սովորում. միշտ իր հետ դասերին, ներկայացումներին տանում էր: Այդ ժամանակ ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցը, որ այդ ժամանակ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա «Մեր մանկության պոեմ» ներկայացումն էր բեմադրում, իմ մեջ տաղանդ նկատեց: Նա նույնպես խաղում էր այդ ներկայացման մեջ, ես էլ նրա մանկությունն էի մարմնավորում: Դրանից հետո՝ 8 տարեկանում, նկարահանվեցի կարճամետրաժ ֆիլմում, որտեղ խաղում էին Վլադիմիր Մսրյանը, Կարեն Ջանիբեկյանը: Այս անգամ Մսրյանի մանկությունն էի կերպավորում:

- Դերասանի մասնագիտական կրթություն ունես: Ընդհանրապես, որքանո՞վ ես կարևորում մասնագիտական կրթությունը դերասանի համար:

- Այո, ավարտել եմ թատերական ինստիտուտը: Ընդունվեցի շատ լավ բալերով, չնայած վճարովի համակարգում եմ սովորել (անվճարը բալերով չեն հաշվում, այլ փողով): Գոհ եմ ինստիտուտից. չեմ ասի, թե էնտեղ մարդուն ինչ-որ տեղից վերցնում, դերասան են սարքում… Դերասանական մասնագիտությունն էնպիսին ա, որ պետք ա քո մեջից լինի, եթե դու ինքդ քեզ չտեսնենես էդ ասպարեզում, ոչ ոք քեզ չի կարող սովորեցնել: Սկզբում եղել եմ Հրաչյա Աշուղյանի կուրսում, հետո բանակի խնդիր առաջացավ. մի տարի կորցրի, վերադարձա ու շարունակեցի Արմեն Էլբակյանի կուրսում: Թատերական ինստիտուտը տեսականորեն շատ բան տվեց, բայց, դա կրկնում եմ, սովորեցնելով չի, այլ մարդու մեջից պետք է լինի: Առանց բեմի դերասան չի կարող լինել: Այսօր հեռուստաալիքներում, այսպես ասած, շատ դերասանացուներ կան, որոնք խաղում են ու իրենց էլ դերասանից բարձր են համարում: Կարծում եմ, որ սա առաջնահերթ իրենց է վատ, որ իրենք պրոֆեսիոնալ չեն ու անում են մի գործ, որին չեն տիրապետում: Երկրորդ՝ դա վատ է տվյալ հեռուստաալիքի, սերիալի, ֆիլմի համար, որ իրենց դերասանները չեն տիրապետում դերասանական վարպետությանը, կրթություն չունեն: Ասենք՝ ոսկերիչ ա, բանվոր ա, երգիչ ա, գալիս ա, ու իրեն գլխավոր դեր են տալիս: Օրինակ՝ ես երբեք ուրիշ գործ չեմ անի: Մենք «Շանթ» հեռուստաընկրությունում ունենք շատ նախագծեր, բայց ես անում եմ այն, ինչը պրոֆեսիոնալ եմ անում: Ես չեմ գնում պարում, ես չեմ երգում… Եթե պետք է մի բան անել, պետք է անել լավ, ոչ թե թերի:

- Քո մեջ, բացի դերասանից, որևէ այլ մանսագետի տեսնո՞ւմ ես:

- Ոչ, բացի դերասանից, ուրիշ ոչ ոքի չեմ տեսնում, չնայած մայրս ուզում էր, որ տնտեսագետ դառնամ ու ինձ դասախոսների մոտ պարապելու էր ուղարկում: Հայոց լեզու, մաթեմատիկա… բայց ես էլ նման բաներից եմ հեռու: Էդպես 3-4 ամիս մի կերպ, տանջվելով, գիշերները լացելով գնում էի պարապմունքներիս, բայց մի օր կանգնեցի ու ասացի' վերջ, սա իմը չէ, չեմ ուզում ու չեմ գնում:

- Շատ դերասաններ չեն համաձայնում նկարահանվել սերիալներում և այն ցածրակարգ են համարում: Ի՞նչ կասես այս մասին:

- Տարբեր ներկայացումներից հետո մոտենում էին, տարբեր հեռուստատեսություններից համագործակցության առաջարկ անում, բայց թատերական ինստիտուտում սերիալում խաղալը, չգիտես ինչու, գրդոն են համարում: Ես այդպես չեմ կարծում, դա նախ և առաջ փորձ է կամերայի հետ աշխատելու, այդ ասպարեզում հիմքն ավելի ամուր է լինում: Շատ են ասում, որ փողի համար են նկարահանվում. անկեղծ կասեմ, որ դա էլ կա, որովհետև այսօր ոչ մի թատրոնում դերասանին նորմալ չեն վարձատրում: Կյանքը փոխվել է. ամեն տեղ շքեղ խանութներ, սրճարաններ, բայց թատրոնում գլխավոր դերերում խաղացող դերասանը 60.000 դրամով չի կարող անգամ միջինից ցածր խանութներից օգտվել:

- Քեզ հոգեհարազատ է կոմեդիայի ժանրը: Իսկ ավելի լուրջ դերում քեզ տեսնո՞ւմ ես:

- Իհարկե, լուրջ դերերից չեմ հրաժարվի: Ինքս էլ հիմա փնտրում եմ մի ուրիշ դեր, ուրիշ ժանրում, որպեսզի ինձ այդտեղ էլ փորձեմ: Շատ եմ խաղացել լուրջ դերեր. օրինակ՝ Վիլիամ Սարոյան ենք ներկայացրել ու ասեմ, որ ստացվել է, հանդիսատեսին էլ շատ է դուր եկել. ինձ միշտ հանդիսատեսի կարծիքը հետաքրքրում է: Կարծում եմ' դերասանը իրեն պետք է փորձի ցանկացած ժանրում, բայց իր հիմնականը պահի, որտեղ իրեն ավելի լավ է զգում:

- Ինչպե՞ս եղավ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը:

- Չորս տարի է՝ նկարահանվում եմ. սկզբում «Բանակում» էր, հետո վերափոխվեց, դարձավ «Քաղաքում»: Ճիշտ է, արդեն հոգնել եմ, բայց փորձում եմ չձանձրացնել հանդիսատեսին: Օրինակ՝ եթե նկատել եք, մոտավորապես 2 ամիս կլիներ, որ ես սկսել էի քիչ երևալ: Սցենարիստին ասացի, որ ինձ քիչ հատվածներ տա, քանի որ ցանկանում էի որոշ բաներ փոխել, որ նույնությունից չհոգնի հանդիսատեսը: Արդեն հունի մեջ է մտել կերպարս, սկսել է նորովի ներկայանալ: Դերասանի համար բարդ է, ինչպես ստեղծել ես, կառուցել կերպարդ, որքանով այն ստացվել է, չպետք է բավարավես, պետք է անընդհատ նոր բաներ ստեղծել, մտածել:

- Իսկ թատրոնում շարունակո՞ւմ ես խաղալ:

- Հիմա չեմ խաղում: «Էդգար Էլբակյանի» անվան թատրոնում մի քանի ներկայացումների մեջ եմ խաղացել: Ճիշտն ասած, շատ եմ ուզում լինել, բայց և՛ զբաղվածության առումով չեմ հասցնում, և՛ ամբոջ էներգիաս խլում է: Մասնավոր ներկայացումներում եմ խաղում միայն: Հիմա մի մանկական ներկայացում է բեմադրվում, կոչվում է «Կախարդական անտառի հեքիաթը»: Ի դեպ, մեր սերիալի ռեժիսորը՝ Հայկ Կբեյանն է բեմադրում: Ներկայացման մեջ մեր սերիալից ուրիշ դերասաններ էլ են մասնակցելու. Հուսամ՝ լավ կստացվի: Երկու ամսից արդեն պատրաստ կլինի, հավանաբար Պարոնյան թատրունում ներկայացվի:

- Կա՞ն նմանություններ Էմիլի և Ձեր մարմնավորած կերպարի՝ Համբարձումի միջև:

- Սխալ է ասել, որ կա նմանություն, բայց նաև սխալ է ասել, որ չկա: Նմանություն կա այնքանով, որ դա իմ ստեղծած կերպարն է, ու չի կարող ոչ մի նմանություն չլինի: Սկզբում ուրիշ կերպար էր, բայց ես վերափոխեցի, ցանկացա կերպարս մի քիչ գժոտ լինի, չհասկանա, որ սխալ բաներ անի, չգիտակցի: Գտել եմ այդ կերպարն ու առաջ եմ տանում: Ժեստերի, միմիկաների առումով է նման ինձ, բայց, ընդհանուր առմամբ, չէ:

- Ինչպիսի՞ն է Էմիլը առօրյայում, ընկերական շրջապատում:

- Կյանքում լավատես եմ: Ժամանակ է լինում՝ պասիվ եմ, իմ մտքերով տարված, կարող է գնամ մի տեղ, մենակ նստեմ կամ քաղաքում զբոսնեմ, մտածեմ: Շատ հումորասեր եմ, միշտ ընկերներիս հետ կատակներ եմ անում, թեթև եմ նայում ամեն ինչին, չեմ ծանրացնում ինչ-որ բան: Թեկուզ, եթե վատ բան է լինում, երբեք չեմ նեղվում, լավատեսորեն եմ վերաբերվում ու հույսս Աստծո վրա դնում:

- Ինչպիսի՞ն պետք է լինի այն մարդը, ով քեզ ընկեր կհամարվի:

- Ընկերանալ մեկի հետ դժվար է, ու եթե ընտրում ես քեզ ընկեր, պետք է առաջնահերթ ընտրես նրա մարդ տեսակը, հետո նայես նրա բնավորությանը՝ արդյոք համապատասխանո՞ւմ է քեզ, պե՞տք է, որ քո կողքին լինի, կարևո՞ր է ինքը քո կյանքում: Պետք է այս հարցերը գտնես քո մեջ, որպեսզի կարողանաս ընկերանալ: Այսօր շատ են շահախնդիր, կաշառակեր մարդիկ, մեկը մյուսին չհարգող: Սերը մեր քաղաքում շատ է պակասում:

- Իսկ ի՞նչ է պետք սերը վերականգնելու համար:

- Եթե մարդիկ մի քիչ աստվածավախ լինեն, գոնե կյանքում մեկ անգամ կարդան «Աստվածաշունչ» և փորձեն շարժվել Աստծո պատվիրաններով՝ սերը կվերականգնվի: Այն, ինչ ուզում ես քեզ անեն մարդիկ, նույնը պետք է դու անես նրանց: Ես դրանով եմ առաջնորդվում: Շատերը նյութականն ավելի կարևոր են համարում, բայց պետք է հասկանան, որ հենց նույն շքեղ մեքենան, բնակարանը ժամանակի հետ կվերանան, պետք է հոգևոր արժեքները գնահատել և պահպանել: Գանձերը կուտակեք ոչ թե երկրում, այլ երկնքում: Այսքանը խորհուրդ կտամ:

- Հե՞շտ է հայտնի մարդ լինելը, երբ փողոցում բոլորը ճանաչում են և այն էլ որպես Համբարձում:

- Մի կողմից հեշտ է, մյուս կողմից՝ ոչ: Հեշտ է էն առումով, որ շատ տեղերում ընդունում են, զիջումների գնում, լավ են վերաբերվում: Երբեմն մոտենում են, հաճոյախոսություն անում, ես էլ ինձ լավ եմ զգում, որ կարողանում եմ մարդկանց ծիծաղեցնել, հաճույք պարգևել: Մի օր մեկը մոտեցավ, թե գիտես՝ երեխաս վեց տարեկան է, քեզ ամեն օր նայում է, ուրախանում: Ես էլ ինձ լավ եմ զգում, որ էս կյանում Աստված ինձ մի շնորհք է տվել, որ ես կարողանում եմ լավ բանի համար կիրառել, մարդկանց ուրախացնել: Կան նաև ՙքյառթու՚, չինքնահաստատված մարդիկ, որ փողոցում կարող է տեսնեն ու գոռան' ՙՀմբո, ապե, մի հատ արի՚ ու նման բաներ: Բնականաբար, չեմ կոպտում, բայց իմ մոտեցումն իրենց հանդեպ լավ չի լինում: Եղել է նաև, որ փողոցում տեսել են, ասել՝ ՙԳիտես, երեխաս ուզում է տեսնել քեզ՚, ես էլ պայմանավորվել եմ, հանդիպել:

- Անընդհատ շեշտում ես հոգևոր արժեքների, Աստծո մասին: Ո՞ր եկեղեցու հետևորդ ես:

- Ես մեր՝ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու միայն մեր առաքելական եկեղեցին եմ հաճախում. այլ եկեղեցիներ չեմ գնում:

- Նպատակներիդ հասնելու համար ո՞րն է քո գործելաոճը:

- Հատուկ ոճ չունեմ, չեմ մշակել: Ես առաջնորդվում եմ Աստծով ու իմ ուղղությունն Աստված է:

- Ինչպիսի՞ն պետք է լինի այն կինը, ում դու կսիերես ու նրա կողքին կլինես:

- Նախ՝ պետք է հնազանդ լինի, հարգի քո գործունեությունը, հարգի քեզ' որպես անձ, սիրով վերաբերվի քեզ, ընդունի էն կյանքի արժեքները, որը դու ես ընդունում: Կինը առաջնահերթ ոչ թե կին է, այլ քո մտերիմ ընկերը: Պետք է կարողանալ ամեն հարցով հետը ՙկիսվել՚, խոսել, հասկանալ միմյանց, որ վեճեր չլինեն: Էսպիսի մի խոսք հիշեցի' ասում է, եթե սիրում ես երկու հոգու' ընտրիր երկրորդին, որովհեև, եթե սիրեիր առաջինին' չէիր սիրահարվի երկրորդին: Մեկ էլ մի այսպիսի խոսք կա' մի վախեցիր կյանում կորցնելուց, որովհետև գուցե դա խանգարում էր քեզ կյանքում գտնել ավելի կարևոր մի բան: Ես չեմ վախենում կորցնելուց:

- Սիրո մեջ խենթություններ սիրո՞ւմ ես, ռոմանտի՞կ ես:

- Այնքան էլ ռոմանտիկ չեմ, ու սիրածս աղջկա համար փուչիկներով չեմ գրի՝ ՙես քեզ սիրում եմ՚: Այսօր աղջիկները տղաներին սիրում ու գնահատում եմ նման բաների համար, ինչը վատ է: Իրենց համար կարևոր է, որ տղան գա լավ մեքենայով, մեջից մեծ ծաղկեփունջ իջեցնի ու նման բաներ: Ինձ համար կարևորը խոսքն ու ջերմությունն են: Էդ ծաղիկները թառամելու են, բայց քո անկեղծ շփումը, նվիրումը մնալու են:

- Հիմա սիրտդ զբաղվա՞ծ է:

- Հիմա՝ ոչ: Մեծ սեր եղել է, բայց կոտրվել է: Չստացվեց, մեր կյանքի գծերը նույնը չէին: Երևի ճիշտը դա էր:

- Հետագայում աշխատանքային ի՞նչ ծրագրեր ունեք:

- Հետագայում սերիալ եմ ուզում նկարել, բայց դեռ փնտրում եմ ռեժիսոր, պրոդյուսեր, ստեղծագործական կազմ: Ֆինանսական առումով նաև մի քիչ կաղում եմ: Բոլոր փակագծերը դեռ չեմ ուզում բացել:

esyes.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ
Ամենադիտված