«Շախտյորի» երկրպագուները հավատում են, որ Մխիթարյանը նոր ռեկորդ կսահմանի
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքն իր ընթերցողների շրջանում հարցումներ է անցկացրել՝ պարզելու համար, թե երկրպագուները քանի գոլ են ակնկալում Հենրիկ Մխիթարյանից:
Հարցմանը մասնակցել է 987 երկրպագու:
Նշենք, որ հարցման մասնակիցների 99,18%-ը համոզված է, որ Մխիթարյանը կգերազանցի Ուկրաինայի առաջնության ընթացիկ ռմբարկուական ռեկորդը, որը սահմանել են Շացկիխը և Ռեբրովը:
Հարցմանը մասնակցած երկրպագուներից 198–ը (20,25%) կարծում է, որ Մխիթարյանը մինչ մրցաշրջանի ավարտը 27 գոլ կհեղինակի, 210 (21,47%) հոգի վստահ է, որ հայ կիսապաշտպանը կդառնա 25 գոլի հեղինակ, իսկ 293–ը (29,96%) կարծում է, որ Հենրիկն իր հաշվին 27-ից ավել գոլ կգրանցի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան