Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«Ազգ». Արդյունավե՞տ ենք ծախսում բյուջեն

Հայկական Մամուլ

Ծրագրային բյուջեին անցնելը հնարավորություն կտա ավելի կոնկրետ պատասխանելու այս հարցին

Ինչ է բյուջետային ծրագրումը եւ ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը իր առջեւ խնդիր դրել անցում կատարելու դրան: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այդ առաջարկը ներկայացնում էր Ազգային ժողովում, ուստի նրան էլ դիմեցինք պարզելու համար, թե ի՞նչ առավելություններ կարող է տալ անցումը ծրագրային բյուջեին եւ ի՞նչ կշահեն դրանից շարքային քաղաքացիները:

- Պրն Սաֆարյան, նախ' ի՞նչ է բյուջետային ծրագրումը:

- Բյուջետային համակարգի մասին օրենքով, որ ընդունվել է 90-ականների վերջերին, պարտավոր էինք 4 ձեւաչափով բյուջեն ներկայացնել' տնտեսագիտական, գերատեսչական, գործառնական (ճյուղային) եւ տարածքային: Տարածքայինը հանվեց հետագայում, քանի որ կառավարման տեսակետից ձեռնտու չէր: Սկսած 2004-ից աշխատել ենք, որ բյուջեն կազմվի նաեւ ծրագրային ձեւաչափով: Խնդիրն այն է, որ հանրությանը հետաքրքրում է, թե կատարված ծախսերն ի՞նչ արդյունք են ունենում: Օրինակ' հնարավոր է, որ թոշակները բարձրացվեն, բայց սոցիալական վիճակը ավելի վատանա: Կամ քաղաքացիներից որեւէ մեկը գիտի՞, թե որեւէ նախարարության կատարված ծախսերից ի՞նչ ակնկալիքներ ունենք: Ծրագրային բյուջետավորման ժամանակ գերակշռելու է հենց արդյունքային նշանակությունը, ինչը չի երեւում ճյուղային կամ տնտեսագիտական դասակարգման ժամանակ:

Հայաստանը ծրագրային բյուջետավորման առումով ԱՊՀ երկրներից առաջ է անցել: Մենք այս առումով բարեփոխումներ ենք իրականացրել միջազգային կառույցների աջակցությամբ եւ տեղի մասնագետների ուժերով: Բյուջետային ծրագրմամբ ավելի տեսանելի է լինում, թե հատկացվող գումարները ի՞նչ նպատակի են ծառայելու, իսկ Ազգային ժողովում ավելի բովանդակային քննարկում է լինելու:

Ի տարբերություն գործառնական բյուջետավորման, որտեղ նշվում են ֆինանսական միջոցառումները, ծրագրայինի մեջ կան ֆինանսական միջոցառումներ եւ ոչ ֆինանսական միջոցառումներ: Ոչ ֆինանսական միջոցառումները բաժանվում են 3 խմբի' որակական, ժամկետային եւ քանակական ցուցանիշներ: Այսինքն, եթե բյուջեով նախատեսված ինչ-որ ծրագիր է իրականացվում, պետք է հայտնի լինի, թե ի՞նչ ժամկետում եւ ի՞նչ որակական եւ քանակական արդյունքներ են սպասվում:

- Ե՞րբ ենք անցնելու բյուջետային ծրագրմանը:

- Անցումը լինելու է 3 փուլերով: 2010-ից մենք ծրագրային ձեւաչափը ներկայացրել ենք բյուջեի հետ, բայց դա պարտադիր պայման չի եղել: Կառավարությունը առաջարկեց, որ բյուջետային համակարգի մասին օրենքում ամրագրվի ծրագրային ձեւաչափով բյուջեն ներկայացնելու կառավարության պարտավորությունը: Հաջորդ տարվանից սկսված բյուջեն կներկայացվի ծրագրային ձեւաչափով' որպես բյուջետային ուղերձի բաղկացուցիչ մաս: Կառավարությունը պատրաստ կլինի 2016-ից հետո անցնել երկորդ փուլին: Երկրորդ փուլով արդեն ծրագրային ձեւաչափով բյուջեն կհաստատվի' առանց տնտեսագիտական դասակարգման: Երրորդ փուլն այն է, երբ ոչ միայն բյուջեն է լինելու ծրագրային, այլ նաեւ բոլորն աշխատելու են ծրագրային ձեւաչափով:

Ծրագրային բյուջեն դրական ազդեցություն է ունենալու նաեւ աուդիտի համար: Օրինակՙ երբ արտաքին կամ ներքին աուդիտ է անցկացվում եւ եզրակացության մեջ նշվում է, որ այս ծախսն անարդյունավետ է: Հարց է առաջանում' իսկ ինչի՞ հետ համեմատած է անարդյունավետ: Այսինքն, պե՞տք է լինի ինչ-որ իրավական փաստաթուղթ, որտեղ գրված է արդյունավետության ցուցանիշ, որը պարզվել է, որ չի կատարվել: Ծրագրային բյուջետավորումը հնարավորություն է տալիս ընդլայնելու նաեւ աուդիտի դաշտը:

Մի խոսքով, մենք առաջին քայլն արել ենք, արդեն երեք տարի պատրաստ ենք բյուջեն ներկայացնել ծրագրային ձեւաչափով: Հիմա էլ առաջարկեցինք, որ կառավարության կողմից այդպես ներկայացնելը օրենքով պարտադիր լինի:

- Ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարությունը բյուջետային ծրագրումը ներկայացնելով:

- Բոլոր երկրներում կառավարության առջեւ է այս պահանջը դրվում, որովհետեւ ծրագրված բյուջեն շատ ավելի թափանցիկ է, վերահսկելի, լուրջ խնայողություններ կարող է բերել, հասարակությունն իմանում է, թե այդ գումարը, որ ինքը վճարում է բյուջեին, ի՞նչ ծրագրերի համար է տալիս եւ ի՞նչ ձեւով է ծախսվելու, հաջորդ տարիների բյուջեները նայելիս, համեմատելու հնարավորություն է ունենում,: Մի բան է, երբ ասում ենՙ այս ծախսը կատարվեց 80 տոկոսով, այլ բան, երբ ասվում է, որ նախանշված արդյունքներին չհասանք: Կառավարությունը շահագրգռված է այն առավելություններով, որ տալիս է ծրագրային բյուջեն եւ առաջին հերթին' միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմամբ:

Ամբողջ աշխարհում գնում են ծրագրային բյուջեի: Մենք եւս գնում ենք դրան, սակայն 2-3 տարին անհրաժեշտ է, որպեսզի զրոյացնենք բոլոր հնարավոր ռիսկերը դրան անցնելիս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված