«Ազգ». Ապրիլի 24-ին` ցույց ու քայլերթ Բելգիայում
Հայկական Մամուլ
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Բելգիայում' թուրքական դեսպանության առաջ կազմակերպվելու է հավաք: Այս մասին տեղեկացանք «Բելգիայի ապրիլի 24-ի կոմիտեից»: Հավաքից հետո կլինի քայլերթ մինչեւ Եվրոպական համագումար: Ցույցի նպատակն է պահանջել Թուրքիայից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, նաեւ պայքարել ընդդեմ թուրքական պետության դրժողական քաղաքականության, որը ներկայումս տարածվում է Եվրոպայում: Հավաքի ու ցույցի մասնակիցները, կազմակերպիչները նաեւ պահանջում են Բելգիայից, որ հայերի ու թութսիների ցեղասպանությունների դրժողականությունը պատժելի լինի օրենքով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը