Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«Ազգ». Տիգրան Սարգսյանի կառավարության գնահատականի փորձ

Հայկական Մամուլ

Տպավորությունն այն է, որ այս կառավարությունը ձեռք է գցում միանգամից շատ բաների, հետո դրանցից շատերի մասին մոռանում է: Առնվազն' այլեւս չի լուսաբանում: Առավել եւս, որ ե՛ւ լրագրողների, եւ նրանց շրջապատողների մեջ քիչ են տնտեսությունից հասկացողները, ինչը, երեւի, կառավարությանն էլ չի մտահոգում: Ահա, ազգագրագետը անկեղծորեն բացականչում է. «Կառավարությունը Համաշխարհային բանկից ստացած 2 տոկոսանոց վարկը գյուղացուն է ծախում 20 տոկոսով»: Եվ ներկաների մեջ չի գտնվում մեկը, որը գրագետ ձեւով կբացատրի, թե ինչու է այդպես ստացվում, ու լսողի մեջ մնում է միայն կառավարության այն կերպարը, թե նա չարամտորեն սնանկացնում է գյուղացիներին:

Իմ կարծիքովՙ մեղավոր են ոչ միայն լրատվամիջոցները (առաջին հերթին'Հանրային հեռուստատեսությունը, որի պահվածքը պարզապես խայտառակ է), այլեւ, առաջին հերթին, կառավարությունն ինքը:

Ինչպես ասացի, առաջին պատասխանատուն վարչապետն է: Դե հիմա եկեք հիշենքՙ վարչապետը երբ է վերջին անգամ ասուլիս տվել: Ես նկատի չունեմ այն արագ հանդիպումները Ազգային ժողովում, երբ լրագրողներն իրար են տրորում օրվա հրատապ հարցը հնչեցնելու համար: Ոչ էլ նկատի ունեմ որեւէ տեղ (օրինակՙ մի գյուղական բակում) կազմակերպված այն միջոցառումները, երբ հրավիրվում են հայտնի լրատվամիջոցների հայտնի լրագրողներ, որոնք տալիս են հայտնի հարցեր: Ես նկատի ունեմ իսկական մամուլի ասուլիս, որին մասնակցում են շատ լրագրողներ ու տալիս ցանկացած հարց, եւ որոնց պատասխանները հայտնի կդառնան շատերին: Հատկապես ցավալի է այս ամենը գրել մի մարդու մասին, որը նախկինում, ԿԲ նախագահ եղած ժամանակ, պարբերաբար հանդիպում էր լրագրողներին ու նույնիսկ նրանցից խորհուրդ հարցնում: Ինչո՞ւ նա լրագրողներին չի հանդիպում գոնե տարին երկու անգամ:

Սաՙ վարչապետը: Այսքանը հաշվի առելով, հարկ կա՞ զարմանալու, որ նախարարների մեծ մասը եւս գերադասում է ապահով հեռուստաեթերը, այլ ոչ թե շփումը առհասարակ լրագրողների հետ:

Զարմանալի՞ է արդյոք, որ այսքան մարդ է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գոհ է այս կառավարությունից, քանի որ 2012 թվին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 7 տոկոսով: Ու համոզված չէ, որ այլ կառավարության պարագայում նույնը կլինի: Սա հիմնավոր կարծիք է, բայց արդյոք կառավարությունը չի՞ նպաստում երկրում առկա «գաղջ մթնոլորտին», ինչն ավելի վնասակար է:

Վերջում նշեմ մի քանի կարեւոր հարցեր, որոնց պատասխանները ես չեմ գտնում: Հնարավոր է, որ դրանք ինչ-որ տեղ հնչել են, բայց որ դրանք չեմ գտնում, իմ մեղքը չէ:

- Իրականացվում էր Հայաստանում «Էլեկտրոնային հասարակություն» ստեղծման ծրագիր; Շարունակվո՞ւմ է այն, ինչքանո՞վ է համապատասխանում նախագծին: Կկարողանա՞նք (եւ ե՞րբ) քվեարկել առանց թղթերի:

- 2009թ. վերջում օրենք ընդունվեց, ըստ որի խոշոր ձեռնարկություններում կաշխատեն ռեզիդենտ հարկային տեսուչներ: Կիրառվո՞ւմ է այդ օրենքը, եւ ի՞նչ արդյունքերի ենք հասել:

- Վերջապես, որքա՞ն ենք մենք վճարում (որպես կառավարություն) ներմուծվող բնական գազի համար:

- Շատ էր խոսվում, որ կառավարությունը փոխհատուցում է գյուղացիներին տրվող վարկերի տոկոսի մի մասը: Շարունակվո՞ւմ 9 արդյոք այդ ծրագիրը:

- 2008թ. հայտարարվեց. Հայաստանը, ի թիվս 16 երկրների, հնարավորություն է ստանում ստանալ ավելի քան 6400 ապրանքների մաքստուրքերի զգալի կրճատում կամ վերացում ԵՄ-ի հետ առեւտրում: Նույնը լսում ենք այսօր «Արեւելյան գործընկերությունում»: Ի՞նչ տարբերություն:

Եվ նման տասնյակ այլ հարցեր: Ամենակարեւորը թերեւս սա է.

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՄԻ ՏԵՂ, ՈՒՐ ՀԱՎԱՔՎՈՒՄ Է ՆՐԱ ՄԱՍԻՆ ԵՂԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: gov.am կայքէջը հաստատ այդ տեղը չէ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված