Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը բավական հաճախ է այցելում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր ընկերոջը' ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին: Հիշեցնենք, որ Օհանյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ յուրացման գործով: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց մարզպետի հետ: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունները. «Նա իմ ընկերն է, երկու անգամ գնացել եմ իր մոտ: Ինչո՞ւ չպետք է այցելեմ իմ ընկերոջը, ո՞վ պետք է արգելի ինձ»:
Հարցին՝ «Ձեր ընկերը Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է ներկայացրել, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է լռում Սարգսյանը», Բարսեղյանը պատասխանեց. «Գիտեմ, որ ներկայացվել է, բայց թե ինչ ընթացք կունենա դա, ոչինչ չեմ կարող ասել»: «Ի՞նչ է մտածում Մարգար Օհանյանը Ս. Սարգսյանի լռության մասին»,-հետաքրքրվեցինք մարզպետից: «Այս թեմայով չենք խոսել. միայն նրա առողջական վիճակի մասին ենք խոսել»,-նշեց նա:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը