Ինչպես են «պատահականորեն» զանգահարում երևանցիներին
Հայկական Մամուլ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ քաղաքացիներ եւ տեղեկացրել, որ այս օրերին 093-35-91-96 հեռախոսահամարով զանգահարում են իրենց բջջային հեռախոսներին եւ ասում, թե սոցհարցում են իրականացնում՝ ո՞ւմ եք ընտրելու ավագանու ընտրություններին.
«Մեզ համար տարօրինակ է փաստը, թե նրանք ինչպես են իմանում մեր անձնական բջջային հեռախոսահամարները, եւ ինչպե՞ս է այդ սոցհարցման կենտրոնն իմացել, որ ես Երեւանի բնակիչ եմ, այլ ոչ որեւէ մարզի»:
«Ժողովուրդ»-ը զանգահարեց վերոնշյալ հեռախոսահամարով, որտեղից պատասխանեցին, թե անկախ սոցհարցման կենտրոնը քաղաքացիների հեռախոսահամարներն ընտրում է պատահականության սկզբունքով: «Զանգահարում ենք եւ հետաքրքրվում»,-ասաց կենտրոնի աշխատակից Նունե Կարապետյան ներկայացած անձնավորությունը: Ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչպես են «պատահականորեն» միայն հենց երեւանցիներին զանգահարում (մարզերից դեռ ահազանգ չունենք):


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը