Պաշտոնանկություններ՝ ոստիկանության համակարգում
Հայկական Մամուլ
«168 ժամի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության համակարգում առաջիկայում շարունակվելու են պաշտոնանկությունները: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին, ինչպես նաև՝ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանին, ով, ի դեպ, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ բարեկամական հարաբերություններ ունի:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ էր ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը