Մեսսիի պատճառով «Բավարիան» «Բարսելոնային» հաղթելու շանս չունի. Ռաֆայել վան դեր Վարտ
Սպորտ
«Համբուրգի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարծում է, որ Մյունխենի «Բավարիան» «Բարսելոնայի» հետ դիմակայությունում ոչ մի շանս չունի. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Բարսելոնայի «հետ դիմակայությունում «Բավարիան» ոչ մի շանս չունի: Եվ դա պայմանավորված է մեկ ֆուտբոլիստով, ում անունն է Լիոնել Մեսսի: Բացի այդ, մյունխենցիները չեն կարող գնդակին տիրել ավելի, քան խաղային 30%: «Բարսելոնան» խաղային անհավանական համակարգ ունի և գնդակը միշտ գտնվում է կատալոնացիների մոտ»,-հայտարարել է Վան դեր Վարտը:
Հիշեցնենք, որ կատալոնյան և մյունխենյան թիմերը միմյանց կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան