Մեսսին ֆենոմեն է. Յուպ Հայնկես
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հետ խաղին, գովեստի խոսքեր է ուղղել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Այն ամենը, ինչին հասել է Մեսսին, գերբնական երևույթ է: Լեոյին կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ ֆենոմեն: Այս տարիքում նա արդեն գտնվում է Զիդանի, Պելեի, Մարադոնայի բարձրության վրա»,-հայտարարել է Հայնկեսը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիան» կպայքարի «Բարսայի», իսկ «Ռեալը»՝ «Բորուսիայի» հետ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան