Ֆրենկ Լեմպարդը «Չելսիում» ամենաշատ խաղ անցկացրած երրորդ ֆուտբոլիստն է
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Ֆուլհեմի» հետ հանդիպմանը մարզադաշտ դուրս գալով, մտաբ «արիստոկրատների» պատմության մեջ. տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Այդ հանդիպումը Լեմպարդի համար դարձավ 600-րդը:
Արդյունքում նա դարձավ ակումբի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը, ով այդքան խաղ է անցկացրել թիմի կազմում: Նման արդյունքի մինչ այդ հասել են Ռոն Հարիսը (795 խաղ) և Պիտեր Բոնետին (729):
Նշենք, որ «Ֆուլհեմի» հետ խաղում «Չելսիի» ֆուտբոլիստները 3 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան