«Շախտյորի» ֆուտբոլիստը՝ «Վեսթ Հեմում»
Սպորտ
Անգլիական «Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռքբերել Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Ռազվան Ռացին:
Ինչպես տեղեկացնում է Digisport-ը, ֆուտբոլիստի գործակալ Ֆլորին Մանյան այժմ գտնվում է Լոնդոնում, որտեղ և բանակցում է «Վեսթ Հեմի» հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի վերաբերյալ: Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա Ռացը Լոնդոն կտեղափոխվի անվճար, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը դոնեցկյան թիմի հետ ավարտվում է այս ամռանը:
Նշենք, որ Ռացի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մարսելն» ու «Բեշիկթաշը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան