ՉԼ-ի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Բարսելոնա». ստորագրում եմ. Սեսկ Ֆաբրեգաս
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը RAC 1-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարին՝ Չեմպիոնների լիգային և կիսաեզրափակչում կայանալիք «Բավարիա»-«Բարսա» դիմակայությանը:
Ֆուտոլիստը համոզված է, որ կատալոնյան ակումբը դուրս կգա եզրափակիչ փուլ:
«Ստորագրում եմ «Բարսելոնա»-«Ռեալ» դիմակայության տակ: Դա կարող է շատ կարևոր խաղ լինել ֆուտբոլի պատմության մեջ: Սակայն մինչ այդ պետք է մտածել, թե ինչպես հաղթահարել «Բավարիայի» արգելքը: Շատ բարդ է լինելու»,-հայտարարել է Ֆաբրեգասը:
Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա Գերմանիայում ապրիլի 23-ին, պատասխան խաղը՝ Բարսելոնայում մայիսի 1-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան