«Մանչեսթեր Սիթին» 4 տարվա պայմանագիր առաջարկեց Կարլո Անչելոտիին
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները հանդիպել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին. տեղեկացնում է SportMediaset-ը:
Անգլիական ակումբը մարզչին պաշտոնական առաջարկ է արել և պատրաստ է նրա հետ կնքել 4 տարվա պայմանագիր:
Անգլիայում Անչելոտիի տարեկան աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո: Ներկայումս «Սիթիի» ղեկավարությունը ոչինչ չի հայտարարում ակումբի ներկայիս մարզիչ Ռոբերտո Մանչինիի վերաբերյալ: Սակայն, ամենայն հավանականությամբ, Մանչինին ամռանը կլքի ակումբը:
Նշենք, որ Անչելոտին դեռևս չի արձագանքել «Սիթիի» առաջարկին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան