Ընդդիմության հաղթանակը կփոխի 6 խնդիր. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին, ասաց.
«Մեր կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են՝ փոխելու իրավիճակը Հայաստանում: Ընդդիմության հաղթանակը կփոխի վեց խնդիր.
1.Ռեժիմի դիրքերը կթուլանան, քանի որ Երևանի քաղաքապետարանն այս ամբողջատիրական համակարգում մեծ դեր է կատարում։
2. Այն կբացի հնարավորություն ամբողջ Հայաստանում իշխանությունը ժողովրդին վերադարձնելու և ավազակեպությունը վերացնելու համար։
3.Պետական համակարգում կստեղծվի հակակշիռ. ըստ էության, Քաղաքապետարանի գործունեությունը կկառավարվի օրենքով, ոչ թե Սերժ Սարգսյանի կամայականությամբ։
4.Էապես կվերացվի կոռուպցիան։
5.Ընդհանրապես, քաղաքական պայքարը Հայստանում կտեղափոխվի քաղաքակիրթ դաշտ: Ընդդիմությունն ու իշխանությունը կսկսեն խոսել փաստերով, գործերով, կլինի ոչ թե խոսքի կռիվ, այլ՝ գործի։
6.Ստեղծված նոր համակարգում շատ ավելի ազատ կշնչի քաղաքացին, բիզնեսը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան