Ցավալի է Իկերին պահեստայինների շարքում տեսնելը, նա դրան արժանի չէ. Չավի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին անդրադարձել է հավաքականում իր խաղընկեր Իկեր Կասիլյասին և «Արքայական ակումբում» նրա շուրջ ստեղծված իրավիճակին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն անարդար է համարում մադրիդյան թիմի վերաբերմունքը դարպասապահի նկատմամբ:
«Ինձ համար ցավալի է Իկերին պահեստաինների շարքում տեսնելը: Դա անարդար վերաբերմունք է նրա նկատմամբ, նա դրան արժանի չէ: Ինչ վերաբերվում է նրա հնարավոր տեղափախմանը «Բարսելոնա», ապա ես կողջունեի իրադարձությունների նման ընթացքը: Սակայն պետք է անկեղծ ասեմ՝ դա անհնարին եմ համարում: Նա շատ նվիրված է «Ռեալին»,- Չավիի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան