Լևոն Տեր-Պետրոսյանին տարիքը չի խանգարի ղեկավարել ՀԱԿ-ը
Քաղաքական
«Մենք հայտարարել ենք, որ մեր քննադատության հիմնական թիրախը լինելու են իշխանությունները, բայց արդեն տարբեր ուժերի կողմից փորձեր են արվում քննադատել ընդդիմությանը, որը լրիվ տեղավորվում է իշխանությունների երազանքի մեջ: Մենք այդ խաղի մեջ չենք ներքաշվելու, մենք բացարձակապես անպատասխան ենք թողնելու քննադատություններին, որոնք գալիս են իրենց ընդդիմադիր հորջորջող կուսակցությունների կողմից: Այս ընտրությունները հնարավորություն են տալիս իրապես զատել իրական ընդդիմադիրը կեղծ ընդդիմադիրներից»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով երեկ ՀԱԿ-անունից տարածված կեղծ հաղորդագրությանը, որով իբրև թե ՀԱԿ-ը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Կոնգրես, Լևոն Զուրաբյանն ասաց. «Չեմ ուզում ծավալվել կեղծ հայտարարության մասին: Մի բան կուզեի ասել՝ ովքեր այդ կեղծ հաղորդագրությունը տարածել էին, այնտեղ ավելի շատ կուսակցական կնիք կա, քան մարդ»:
Լևոն Զուրաբյանից լրագրողները հարցրին՝ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքը իրեն թույլ է տալիս ՀԱԿ կուսակցությունը ղեկավարել՝ հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններում չմասնակցեց նաև այդ պատճառով, Զուրաբյանն ասաց. «Եթե համաձայնվել է ղեկավարել կուսակցությունը, ուրեմն չի խանգարել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան